«Տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ ՀԱԿ-ի հետ ուղիղ բանավեճից. Լևոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ՀԱԿ ցուցակում ընդգրկված Լևոն Զուրաբյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանին բանավեճի հանրային հեռուստատեսության եթերում հունիսի 17֊ին կայանալիք բանավեճում։ Ես պատասխանել էի, որ Հայաստանի համար մի նոր նվաստացում կլինի մեր երկրի հաղթանակի խորհրդանիշ Տեր֊Պետրոսյանի և Հայաստանի պարտության և նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճի պատկերը։ Ես ասել էի նաև, որ քանի որ ես Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ չեմ և եթե նա շատ է ուզում բանավիճել Հայ Ազգային Կոնգրեսի հետ, պատրաստ եմ ներկայացնել Կոնգրեսին գալիք բանավեճում։
Այսօր պատասխան ստացանք Հանրային հեռուստատեսությունից, որը մերժել է մեր մասնակցությունը հունիսի 17֊ի բանավեճում։ Բացատրությունն այն է իբր, որ այդ բանավեճին կարող են մասնակցել միայն ցուցակների առաջին դեմքերը։
Նման պատասխան տվողները հավանաբար մոռացել են, որ խոսքը նախագահական ընտրությունների մասին չէ, որտեղ, իրոք, կարող էին մանակցել միայն կոնկրետ պաշտոնի համար մրցող թեկնածուները։ Գործող սահմանադրությամբ Ազգային Ժողովի ընտրությունները կուսակցությունների մրցույթ է, հետևաբար, կուսակցությունները պետք է ունենան հավասար իրավունք մասնակցելու բանավեճին, ընդորում ընտրել այն անձին, որը կներկայացնի կուսակցությանը բանավեճում։
Փաստորեն «տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հետ ուղիղ բանավեճից։ Երբեք չենք կասկածել, որ նա սարսափում է Կոնգրեսի քննադատությունից, որովհետև այն դուրս է հայհոյանքների հարթությունից, որում ԺՊ֊ն իրեն զգում ինչպես ձուկը ջրում, և հիմնված է անհերքելի փաստարկների վրա, որոնց նա պատասխան չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը
- Հետպատերազմական իրավիճակում ՀԱԿ-ի նման գաղափարական ուժի ներկայությունը չպետք է ունենա այլընտրանք. Տաթև Զորյան
- Մեզ հաջողվել է այս ընտրապայքարում դառնալ նոր բևեռ. Լևոն Զուրաբյան
- Ո՞վ կա ՀԱԿ-ի ցուցակում. Առնետավազքին չմասնակցածները
- Ադրբեջանն իր առջև տեսնում է իր կողմից նվաստացված, ծեծված ղեկավարի. Լևոն Զուրաբյան
- Լևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլի հայտարարությունը գարշելի է, ինքը՝ սևեռուն
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով
- Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. Մուսինյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին
- ՀԱԿ-ի հայտարարությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները