«Կասպերսկի». Մոբայլ վնասաբեր ծրագրերն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին
Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 1,57%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,38%, իսկ Ադրբեջանում՝ 3,52%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանում 2020-ի հունվար-մարտին վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է մոբայլ սարքերի օգտատերերի 1,33%-ը։ Վրաստանի օգտատերերի շրջանում այդ ցուցանիշը կազմել է 1,58%, իսկ Ադրբեջանում այդ վնասաբեր ծրագրերը գրոհել են մոբայլ սարքերի օգտատերերի 2,68%-ին։
2021-ի նույն ժամանակահատվածում ամենահաճախը մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել են Իրանում (25,80%), Չինաստանում (16,39%) և Սաուդյան Արաբիայում (13,99%) գտնվող օգտատերերը։
2021-ի առաջին եռամսյակում ընկերությունն աշխարհում հայտնաբերել է մոբայլ վնասաբեր ծրագրերի 1 451 660 տեղադրման փաթեթ, ինչը 655 020-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում, և 298 998-ով ավելի, քան 2020-ի առաջին եռամսյակում։ Ընդ որում, ընթացիկ տարվա հունվար-մարտին հայտնաբերված փաթեթներից 25 314 վերաբերել են մոբայլ բանկային տրոյացիներին, 3 596-ը եղել են մոբայլ տրոյացի շորթիչներ, իսկ հայտնաբերված սպառնալիքների մեծամասնությունը (61,43%) վերաբերել է գովազդային հավելվածների (Adware) դասին։
Փորձագետները համարում են, որ մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության առաջին միջոցն է միայն վստահելի հարթակներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի հարթակներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը։ Անհրաժեշտ է նաև համակարգը և հավելվածները մշտապես նորացնել մինչև արդիական տարբերակներ և չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Եվ, իհարկե, բոլոր սպառնալիքներից լավագույն պաշտպանությունն է մոբայլ սարքում տեղադրված հուսալի հակավիրուսը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Ինչպես են Tesla-ի և Mobileye-ի ավտոպիլոտների արհեստական բանականությունը խաբում «ֆանտոմներով»
- «Կասպերսկի». ինչպես է կազմակերպվում շորթող ծրագրերի էկոհամակարգը
- «Կասպերսկի». Սմիշինգն ավելի ու ավելի է սպառնում բջջային օգտատերերի ֆինանսներին. ինչպես պաշտպանվել դրանից
- «Կասպերսկի». Ինտերպոլը կսատարի ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիային
- «Կասպերսկի» . Չարագործները ամբողջ թափով շահագործում են Windows-ի զրոյական օրվա խոցելիությունը
- «Կասպերսկի». Cring ծածկագրիչը գրոհում է արդյունաբերական օբյեկտները VPN սերվերներում խոցելիության միջոցով
- «Կասպերսկի». Google Chrome-ում ևս մեկ վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել
- «Կասպերսկի». Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են
- «Կասպերսկի». Lazarus կիբեռխմբավորումը գրոհում է պաշտպանական ձեռնարկություններն ամբողջ աշխարհում
- «Կասպերսկի». Զգո՛ւյշ, ֆլեշ է
- Հայաստանցի օգտատերերն ավելի քիչ են ֆիշինգային գրոհների ենթարկվել. «Կասպերսկի»
- Փորձագետները խորհուրդ են տալիս շտապ թարմացնել Google Chrome-ը. «Կասպերսկի»
- «Կասպերսկի». Տեղային սպառնալիքները գնալով քիչ են գրոհում Հայաստանցի օգտատերերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին