Եղեգնաձորում ոստիկաններն դաժան ծեծի են ենթարկել բերման ենթարկված 5 երիտասարդի՝ Նիկոլին դավաճան բնորոշելու համար. Բագրատյան
Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը գրել է.
«Նիկոլ Փաշինյան անունով համազգային աղետի իշխանությանը հաշված օրեր են մնացել։ Նիկոլը հոգևարքի մեջ է։ Հիմա էլ ամենուր հարձակվում է Ազատության կուսակցության գրասենյակների և մեզ հարող մարդկանց վրա։
Այսպես, այսօր (հունիսի 16) հարձակվել են Ազատության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։ Սպասում ենք ոստիկանության բացատրություններին (եթե, իհարկե, իրենք չեն)։ Իսկ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Երիտասարդների մեղքն է. նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։ Քրեական գործ են հարուցել։ Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է և մենք լավ բան չենք սպասում առողջության մասով։
Սրանք բոլորը Ջեբրաիլում կռված և մինչև վերջ կանգնած տղաներ են, Տիգրան Եղոյանի ընկերները։ Նրանց իրական մեղքն այն է, որ կռվի դաշտը չեն լքել։ Տականք տղերքին բաց թող, վաղը ուշ կարող է լինել»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ կա «Ազատության» ցուցակում. ինը տնտեսագետ, երկու թոշակառու, մեկ վարորդ
- Նախ Ալիևի բերանը պետք է փակենք, հետո այստեղի Ալիևի բերանը պետք է փակենք. Հրանտ Բագրատյան
- Այս պահին թշնամին գրավել է Սև լիճը, որից Գորիս քաղաքը ջուր է ստանում. Հրանտ Բագրատյան
- Թալանեք ու կեղեքեք ինչքան կարող եք, բայց անընդհատ խոսեք նախկինների թալանից․ Հրանտ Բագրատյան
- Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում․ Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան