Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին
Երեկ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում, այսօր կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ – 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում։ Այս մասին տեղեկանում ենք Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից:
Բանաձևում մասնավորապես ասվում է.
«Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը,
Քանի որ Ժնևյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո,
Քանի որ այդ երկրների պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց։
Արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին
Կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանձ հայրենադարձելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ պատգամավոր․ Դադարեցրեք հայ ռազմագերիների կեղծ դատավարությունը
- Անհերքելի ապացույց, որ Ադրբեջանը հայ գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար. ՄԻՊ
- ԵԽԽՎ զեկուցողը ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատումն ու Հայաստանի կողմից ականային քարտեզների հանձնումը
- Հայաստանը Ադրբեջանի կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թվի քողարկման մասին մտահոգություն է հայտնել ԿԽՄԿ-ին
- Չեխիայի խորհրդարան․ Անհապաղ ազատել գերեվարված բոլոր հայ ռազմական և քաղաքացիական գերիներին