Շարմազանով. Ազգային ընդդիմությունն առաջին փուլում 50+1 ձայները կունենա
«Հունիսի 20-ին կապիտուլյանտին պետք է գցել պատմության աղբանոցը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Լրագրողները նրան հարց ուղղեցին արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի հնարավորության մասին։ ՀՀԿ փոխնախագահն ասաց՝ հստակ փաստերի հիման վրա համոզմունք ունի, որ այս կապիտուլյանտ իշխանությունն արդեն երկար ժամանակ չունի իշխանություն Հայաստանում, ինչպես նաև չունի ժողովրդի մեծ մասի աջակցությունը։
«Այն 60 տոկոսը, որի մասին հայտարարում են, նույնիսկ դրա կեսը չունեն իրենք։ Բոլոր շրջաններ, քաղաքներ գնում են «մասովկա» ապահովելով։ Ալավերդիի նկարներն էլ եք տեսել, Սպիտակինն էլ, Սյունիքինն էլ, տեղացի մարդ գրեթե չկա։ 500 մարդ է լինում, դրա 10-15 տոկոսն է տեղացի լինում»,-ասաց Շարմազանովը։
Նա չբացառեց, որ «Փաշինյանի կառուցողական ընկեր» Ալիևը օգնության ձեռք մեկնի նրան, քանի որ Ադրբեջանի ղեկավարը սարսափում է, որ Հայաստանում կարող են իշխանության գալ ազգային ուժեր։
«Բայց գալու են այդ ուժերը, և դրանց թվում աներկբա լինելու է «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ես կարծում եմ, որ ազգային ընդդիմությունն առաջին փուլում 50+1 ձայները կունենա, չեմ ասում՝ մեկ քաղաքական ուժ, ազգային ընդդիմությունը, այն ուժերը, որոնք ձևավորեցին փրկության շարժումը»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան