Քաղաքական 10:32 17/06/2021 Աշխարհում

Սառը պատերազմը վերջին բանն է, ինչն այժմ ցանկանում է Պուտինը. ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 16-ին կայացած գագաթնաժողովում համաձայնել են, որ միջուկային պատերազմը չի կարող ունենալ հաղթող կողմ, և որ այդպիսի պատերազմներն անընդունելի են:

Այս մասին, Ամերիկայի Ձայնի հաղորդմամբ, ասվում է նախագահներ Բայդենի և Պուտինի համատեղ հայտարարության տեքստում, որն ընդունվել է Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո: Բայդենն ու Պուտինը շեշտել են, որ նոր START-3 պայմանագրի վերականգնումը երկու երկրների՝ միջուկային զենքերի վերահսկման հավատարմության օրինակն է:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը և Ռուսաստանը «միասին կսկսեն երկկողմ երկխոսություն ռազմավարական կայունության հարցով, որը կլինի մտածված և հուսալի»:

«Այս երկխոսության միջոցով մենք նպատակ ունենք դնել զենքերի ապագա վերահսկման և ռիսկերի նվազեցման միջոցառումների հիմքերը», - հայտարարել են ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները:
Շուրջ երեք ժամ տևած բանակցությունները մեկնարկել էին ԱՄՆ ու ՌԴ նախագահների ու արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Սպիտակ տան հայտնած տվյալներով, գագաթնաժողովի առաջին մասը տևել է շուրջ մեկուկես ժամ, որին հաջորդել են ընդլայնված կազմերով բանակցությունները:

Հանդիպումներից հետո նախագահները հանդես եկան առանձին մամլո ասուլիսներով: Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը կարևորեց օտարերկրյա ղեկավարների հետ առերես հանդիպումները: Նա ընդգծեց, որ իր համար կարևոր էր նաև հավաստիացնել նախագահ Պուտինին, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ հանդիպումն անցել է դրական տոնայնությամբ: Խոսելով իրենց տարաձայնությունների մասին` զրուցակիցները չեն անցել թշնամաբար խոսելու եղանակին:

«Սառը պատերազմը վերջին բանն է, ինչն այժմ ցանկանում է Պուտինը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ նախագահը շեշտել է, որ գագաթնաժողովի ընթացքում կենտրոնական հարցերից մեկը կապված է եղել մարդու իրավունքների խնդրի հետ: Նա վերահաստատել է ԱՄՆ-ի վճռականությունը բարձրացնելու այս ոլորտի ու Ալեքսեյ Նավալնիի ճակատագրի հետ կապված հարցեր:

Բայդենը նշել է, որ հանդիպման ընթացքում ինքը բարձրացրել է նաև Ռուսաստանում ազատազրկված ամերիկացիներ Փոլ Ուիլանի ու Թրևոր Ռիդի վերաբերյալ հարցեր: Եթե Պուտինը ցանկանում է, որ ամերիկյան բիզնես համայնքը ներդրումներ կատարի Ռուսաստանում, ապա թող ազատ արձակի ձերբակալված ամերիկացիներին, հայտնել է Բայդենը:

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ բանակցությունները որակել է կառուցողական, որոնք անցել են առանց թշնամանքի: Պուտինը նշել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցել ռազմավարական կայունության հարցերի շուրջ, ինչպես նաև մտադիր են փոխադարձ վերադարձնել դեսպաններին Մոսկվա և Վաշինգտոն: Նա սակայն չի հստակեցրել, թե երբ տեղի կունենա դեսպանների վերադարձը:

Վերլուծաբան Ալինա Պոլյակովայի կարծիքով, դժվար թե նախագահներ Բայդենի ու Պուտինի միջև հաստատվեն դրական հարաբերություններ: Նրա կարծիքով, ի սկզբանե սպասումները մեծ չէին հանդիպումից, ինչն էլ արդարացվեց:

«Կարծում եմ՝ անձնական հարաբերություններ այստեղ չեն ձևավորվի, այնպես որ, իմ կարծիքով, այս ամենին պետք է նայել միմիայն որպես գործնական հարաբերություններ, ոչ ավելին»,- նշում է նա:

Իր հերթին ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարամուրզայի կարծիքով, ԱՄՆ վերջին շրջանի յուրաքանչյուր նախագահ գործել է նույն սխալը՝ փորձելով ընդհանուր եզրեր գտնել Վլադիմիր Պուտինի հետ՝ աչք փակելով Ռուսաստանում Պուտինի իշխանության բռնաճնշումների և ավտորիտար կառավարման վրա: Ըստ նրա՝ այդ նույն սխալներն են գործել նախագահներ Բուշը, Օբաման, Թրամփը:
«Նախագահ Բայդենի առավելությունը ոչ միայն նախորդ վարչակազմերի՝ Վլադիմիր Պուտինի հետ կապված սխալներից դասեր քաղելու մեջ է, այլ նաև իր կառավարման ոլորտում ունեցած փորձառության բարձր մակարդակի, երբ խոսքը գնում է Ռուսաստանին վերաբերող հարցերին»,- նշում է Կարամուրզան:
Ժնևում իր մամլո ասուլիսի ավարտին նախագահ Բայդենն արձագանքեց լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է ինքը «վստահ», որ Պուտինը կփոխի իր վարքագիծը: Ի պատասխան, նախագահ Բայդենն ասաց. «Վստահ չեմ, որ նա կփոխի իր վարքագիծը»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}