Այսօր Հ1-ը կարծես «Ազատություն» ռադիոկայանը լինի, տարբերություն չկա. Ռոբերտ Քոչարյան
«Այսօր Հ1-ը կարծես «Ազատություն» ռադիոկայանը լինի, տարբերություն չկա: Մեր ժամանակ մի քիչ ամոթ կար, մենք ասում էինք՝ մի քիչ չափերի մեջ մնացեք, այսօր լրիվ ուրիշ է»,- պատասխանելով իշխանությունների ապազգային և ներքին թշնամանք սերմանող վարքագիծը կանխելու վերաբերյալ «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորության թեկնածու Լուսինե Ավագյանի հարցին՝ Գավառում նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նկատեց, որ ազգային գաղափարախոսության պահպանման տեսանկյունից գոնե Հ1-ը նախկին իշխանությունների տարիներին պրոբլեմներ չի ունեցել, եղել են դեպքեր, որ ընդդիմությանն այն ժամանակ փոքր տեղ են տվել, բայց որ ամբողջ հեռուստատեսության եթերը հակառուսական քարոզչություն անցկացնի, որն ուղղակի սպառնում է երկրի անվտանգությանը, չի եղել:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ երբեք չի եղել, որ Հ1-ը դառնա սորոսական, գլոբալիստական գաղափարների քարոզիչ:
«Դասալիք, դասալքության համար դատված պատգամավորը, որոշակի հակումներով, չասենք ինչ հակումներով, և ակնհայտ աշխարհաքաղաքական առումով մեր երկրի այսօրվ մոտեցումներին չհամապատասխանող քարոզով գնում է զորամաս, այնտեղ էլ զինվորներին շարքով կանգնեցնում են նրան լսելու: Այս վիճակում բա պատերազմը պարտվելու էինք»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով գործող իշխանության վարած քաղաքականությունը:
Ըստ նրա՝ ներկայիս իշխող ուժի՝ փոքր խմբակցությամբ ներկայությունն ԱԺ-ում խնդիր չէ, քանի որ խորհրդարանում միշտ էլ պայքար է գնացել, բայց ներկաներին պետք է միանշանակ զրկել գործադիրի լծակներից, մասնավորապես ,Հանրային հեռուստատեսության վրա ունեցած ազդեցությունից, որպեսզի ավելի քիչ հնարավորություն ունենան հակապետական քարոզչություն տանել:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ անձի պատճառով հայ ժողովուրդն ունեցել է պարտություն և խաչ է քաշել 90-ականների ձեռքբերումների վրա. Ռոբերտ Քոչարյան
- Դուք այսօր կանգնած եք ոչ թե մեր, Ռոբերտ Քոչարյանի կողքին, այլ, առաջին հերթին՝ պետության, պետականության. Իշխան Սաղաթելյան
- Իշխանությունները երեք տարի նստած են այն ճյուղի վրա, որը կտրում են, իսկ այդ ճյուղը մեր պետականությունն է. Ռոբերտ Քոչարյան
- Մենք վենդետա չենք անելու, բերելու ենք հանգստություն և համերաշխություն. Ռոբերտ Քոչարյան
- Այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում․ Ռոբերտ Քոչարյան
- Առաջին դեմքի կողմից սխալ պարտադրված որոշումներ են եղել ուղղված բանակին.Ռոբերտ Քոչարյան
- Դրսում մեզ պետք է հարգեն, իսկ հարգանքը լինում է, եթե պետությունն արդյունավետ է կառավարվում. Ռոբերտ Քոչարյան
- Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային՝ Ռուսաստանն է. Ռոբերտ Քոչարյան
- 1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան