Սուրեն Պարսյան. Փաշինյանն իր ձեռքի մուրճով քանդում է Հայաստանի տնտեսությունը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հերթական հոդվածում վերլուծել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հանքարդյունաբերության մասին՝ դրանք որակելով հերթական պոպուլիզմ։
Սուրեն Պարսյանի հոդվածը Panorama.am-ը հրապարակում է ամբողջությամբ.
«2020 թվականի 7,6%-ով տնտեսական անկումից հետո Հայաստանը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել։
Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչները աջուձախ գլուխ են գովում այս տարվա 2,6%-ով աճի մասին՝ դիտավորյալ չնշելով, որ այս «աճը» նախորդ տարվա անկման համեմատ է հաշվարկված (զրոյին մոտ թվի հետ համեմատած)։ Իսկ այս տարվա իրական աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության և շինարարության ոլորտների աճով։
Սյունիքում Փաշինյանը մի քանի քվե ավել շահելու և իր քաղաքական հակառակորդին պատժելու համար խոսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և առհասարակ հանքարդյունաբերության ազգայնացման մասին։
Սա գործող իշխանությունների հերթական պոպուլիզմն է, որը լրացուցիչ անորոշություն, սպառնալիք է ստեղծում Հայաստանի տնտեսության համար, և հաշիվ առնելով հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտահանման կարողությունները, վարկային խոշոր պարտավորությունները՝ վարչապետի պաշտոնակատարը մեծ հարված է հասցնում Հայաստանի ֆինանսական և սոցիալական կայունությանը։
Ի դեպ, հիշեցնեմ, որ Հայաստանի սահմանադրությամբ ընդերքն ազգային է, այսինքն՝ ՀՀ կառավարությունը տրամադրում է այս կամ այն կազմակերպությանն ընդերքի օգտագործման իրավունք, և ոչ որպես սեփականություն։ Հանքարդյունաբերության ոլորտում մեծ արժեք է ներկայացնում ոչ թե գործարանի պատերը, սարքավորումները, այլ ընդերքի օգտագործման իրավունքը, որը տրամադրում է հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Անշուշտ, հանքարդյունաբերության ոլորտում փոփոխությունների խիստ կարիք կա, և չպետք է ընդերքի շահագործումը շարունակվի իրականացվել ի հաշիվ հաջորդ սերունդների։
Դրա համար անհրաժեշտ է մասնագիտական քննարկումներ և վերլուծություններ, որոնք թույլ կտան գտնել եկամուտների արդարացի բաշխման նոր և արդյունավետ մեխանիզմներ։
Ընտրություններից հետո էլ կյանք կա...»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պարսյան. Այս ամենաթողության պայմաններում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքը դարձել է 2960 դոլար
- Սուրեն Պարսյան. Ինչու՞ Հայաստանի տնտեսությունը 7,6% անկում գրանցեց
- Մի շտապեք վաճառել ձեր դոլարները․ Սուրեն Պարսյան
- Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ. Սուրեն Պարսյան
- Հայաստանի համար գազի գինը դեռևս անորոշ է. Սուրեն Պարսյան
- Սուրեն Պարսյան. Թուրքական ապրանքները ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ
- Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող. Սուրեն Պարսյան
- Պոպուլիստական հայտարարություններով հնարավոր չէ դրական սպասումներ ստեղծել հանրության մոտ. Սուրեն Պարսյանը՝ Վահան Քերոբյանի գրառման մասին
- Սուրեն Պարսյան. 2020 թվականին տեքստիլ ոլորտը 5% աճ է ապահովել ի հաշիվ բժշկական դիմակների և զինվորական հագուստի սպառման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին