Մենք վենդետա չենք անելու, բերելու ենք հանգստություն և համերաշխություն. Ռոբերտ Քոչարյան
«Ես չկատարած խոստում չունեմ, երբ առաջին անգամ եկել էի այստեղ Սոթքի հանքավայրը կանգնած էր, ոսկու գինն էլ շատ ցածր էր, հասկացանք , որ եթե այն չաշխատի՝ Վարդենիսի ժողովրդուրդն այլ զբաղմունք չունի, նպատակ դրեցինք և 7-8 ամիս հետո հանքավայրը սկսեց աշխատել»,- Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հիշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով կան ընդհանուր հարցեր, որոնց լուծումը պետք է ընդհանուր քաղաքականության համատեքստում տրվի և կան կոնկրետ հարցերը, որոնք պետք է ցուցակագրել:
«Պետք է ասես՝ այս քաղաքի համար այս հարցը կարևոր է այդ հարցի համար այս մեկն է պատասխանատու. պետք է գնա հարցը լուծի, ինչպես ուզում է թող լուծի, ուզում է իրեն մեջտեղից պատռի, մորթվի, կախվի պարանով, բայց հարցը պետք է լուծի»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ պետական համակարգում կարգապահությունը, պարտավորություն վերցնելը և կատարելը լուրջ մակարդակի վրա պետք է լինի և եթե «Հայաստան» դաշինքն ասում է, ուրեմն անպայման այդ հարցերով զբաղվելու է:
«Մենք վենդետա չենք անելու, բերելու ենք հանգստություն և համերաշխություն, հասկանում ենք որ թիմով չափազանց ծանր բեռի տակ ենք մտնում, բայց պետք է այդ բեռը տանենք»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
Նա հայտնեց, որ ընդունել է հանդիպումներից մեկի ժամանակ իրեն ուղղված մի փաստաբանի պատգամը, որ պաշտոնի նշանակելուց առա թեկնածուին պետք է կշեռքին կանգնեցվի, որպեսզի այն ստանձնելուց հետո հանկարծ նրա քաշը չավելանա:
Արձանագրելով, որ Հայաստանում կա գործազրկուցաթյան, աղքատության շեշտակի աճ և արտագաղթ, անվտանգության խնդիրներ և քաղաքական ճգնաժամ՝ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ դրանք էլ բերել են արտահաերթ ընտրությունների:
«Այսօր չկա ծրագիր, չկա ուղեցույց, գործարարները չեն հասկանում, թե դեպի ուր է գնում երկիրը, ներդրումները զրոյացել են, ուղակի այսօր մենք Հայաստանում ունենք տարեկան 0 ներդրում, սա բերում է աշխատատեղերի կրճատման և աղքատության աճին:
Անդրադառնալով ներքին համերաշխության վիճակին՝ ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց. «Եթե երկրի առաջին դեմքը մուրճը ձեռքին է քայլում երկրով մեկ, դուք ուզո՞ւմ եք ներքաղաքական համերաշխություն լինի, մեկը մյուսին սիրի՞, չի կարող նման բան լինել»:
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները ստեղծել են բոլոր հիմնահարցերը և հիմա ժողովրդին խնդրում են հնարավորություն տալ այդ խորացնելու:
«Պրոբլեմ ստեղծողին չեն ասում՝ գնա պրոբլեմը շտկի, ականջից բռնում են կամ մի հատ էլ մի լավ տեղը… լավ չասեմ՝ կասեն բռնության կոչ է անում, կամ «հանգիստ» ասում են հեռացի, որ մեկ ուրիշ թիմ գա այդ հարցը շտկի»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանը հիշեց նախորդ հանդիպման ժամանակ քաղաքացու կատարած դիտարկումը, թե կյանքում չկայացած մարդիկ հայտնվել են պետական ղեկին և իրենց թվացել է, որ նրանք այդ ղեկին կկայանան, և շեշտեց. «Այդպես չի լինում, իսկ այսօր ամբողջ մի ժողովորդի բերել հասցրել են իրենց չկայացվածության մակարդակին»:
Վարդենիսի բնակիչներից մեկը փոքր մանգաղ նվիրեց Ռոբերտ Քորաչյանին՝ պատգամելով որ գյուղնախարարությունը կվերականգնի և այդ մանգաղով քաղաքական մոլախոտերին հնձի:
Ռոբերտ Քոչարյանը փորձեց լիցքաթափել երկրում ստեղծված իրավիճակի պատճառով լարվածության մեջ գտնվող քաղաքացիներին և փոքր չափի մանգաղը ձեռքը վերցնելով հումորով ասաց. «Վախեցա, մտածեցի՝ կարող է կաստրացիայի գործիք է»:
Հարակից հրապարակումներ`
- Այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում․ Ռոբերտ Քոչարյան
- Պատրաստ ենք 24 ժամ և շաբաթը 7 օր աշխատել, բայց այս վիճակից երկիրը հանելու ենք, ես հավատում եմ դրան. Ռոբերտ Քոչարյան
- Առաջին դեմքի կողմից սխալ պարտադրված որոշումներ են եղել ուղղված բանակին.Ռոբերտ Քոչարյան
- Դրսում մեզ պետք է հարգեն, իսկ հարգանքը լինում է, եթե պետությունն արդյունավետ է կառավարվում. Ռոբերտ Քոչարյան
- Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային՝ Ռուսաստանն է. Ռոբերտ Քոչարյան
- 1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան
- Կառավարման համակարգում ներգրավելու ենք մարդկանց, որոնք կարևորում են իրենց հեղինակությունը. Ռոբերտ Քոչարյան
- Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, այլևս իշխանություն չէ․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան