
Ահազանգ. Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«2021 թվականի գարնանից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում:
Այս պահին Զարուհի Փոստանջյանի դեմ հարուցված են քաղաքացիական, քրեական և վարչական գործեր: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր նկատմամբ հնչող քննադատությունը գնահատելով որպես զրպարտություն, հայց է ներկայացրել դատարան:
Նիկոլ Փաշինյանի հայցադիմումն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 18-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ «Աջափնյակ» նստավայր, հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս (Հյուսիս-Արևմտյան Գ-3 թաղամաս), 40 շենք, նախագահող դատավոր` Ն. Ավետիսյան»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն իրականացնում է հայկական տարածքից հայերի բնաջնջման գործընթաց. Զարուհի Փոստանջյան
- Զարուհի Փոստանջյան. Զենքով թուրքի դեմը չառնողը, ինչպես 100 տարի առաջ՝ դառնալու է թուրքի զոհը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին