Գործադիրի նախաձեռնած հերթական դատական բարեփոխումը բյուջեի վրա տարեկան 34,9 մլն դրամ կնստի
«Նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների հիման վրա ստեղծել երկու ինքնուրույն առանձին մասնագիտացում ունեցող պալատներ՝ քաղաքացիական և վարչական»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ` Քրիստինե Գրիգորյանը և հավելեց, որ կկարգավորվեն նաև դրանց կազմավորման և բնականոն գործունեության հետ կապված հարցերը, որը բերելու է բյուջեի 34,9 մլն դրամ ծախսերի աճի:
Փոխնախարարը զեկուցում էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:
Գրիգորյանը հայտնեց, որ Վճռաբեկ դատարանում նոր պալատների ստեղծման այս որոշումը բխում է ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից և միջազգային փորձից, որը փաստում է, որ մյուս երկրներում կան վարչական դատարանների ակտերը վերանայող մասնագիտացված ատյաններ:
«Օրինագծով Նախատեսվում է դատավորների հերթական և արտահերթ համալրում: Հերթականը՝ կանխատեսվող թափուր տեղերի համալրումն է, իսկ արտահերթը՝ հերթական համալրումից և նոր հաշվարկից առաջացած թափուր տեղերի համալրման հետ է կապված»,- հայտնեց արդարադատության փոխնախարարը և հավելեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը համալրում իրականացնելիս, միևնույնն է, կաշկանդված է դատական համակարգում կանխատեսվող թափուր տեղերն համալրելիս:
Նրա խոսքով՝ այն խնդրահարույց կարող է լինել այն դեպքերում, երբ անկանխատեսելի հանգամանքներում դատավորների թափուր տեղեր առաջանան այնպիսի պայմաններում, երբ դեռ չի լրացրել հերթական համալրումն իրականացնելու համար թափուր տեղերի հաշվարկի ժամկետը:
«Իսկ արտահերթ համալրում իրականացնելու պարագայում, կարող է որոշակի ժամանակահատված առկախված մնալ առաջացած թափուր տեղերում դատավորների նշանակութմը»,- հայտնեց Քրիստիննե Գրիգորյանը:
Գործադիրը հաստատեց օերնքի նախագծերը: