Վաղը մեծ քննություններից վերջինն է՝ մաթեմատիկան. ԳԹԿ
Վաղը մեծ քննություններից վերջինն է՝ մաթեմատիկան: Այս մասին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
« Քննական կենտրոնները 36-ն են՝ 13-ը Երևանում, 23-ը՝ մարզերում: Դիմորդների թիվը՝ 4979, մարզերում՝ 3206 և մայրաքաղաքում՝ 1773: Երևանի քննական կենտրոնները՝ թիվ 11 հիմնական դպրոց, ՀԱ Բ2 թաղամաս, 160 մասնակից; թիվ 190 ավագ դ., ՀԱ Բ2 թաղամաս, 140 դիմորդ; թիվ 118 ավագ դ., Աջափնյակ, Արզումանյան փողոց 8, 120 մասնակից; թիվ 155 հիմնական, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, 114 հոգի; թիվ 168 հիմնական դպրոց , Աջափնյան, Բաշինջաղյան 1-ին նրբանցք, 140 հոգի; թիվ 14 հիմնական դպրոց, Երվանդ Քոչարի 12/1, 160 հոգի; թիվ 29 ավագ դպրոց, Սարյան 23, 120 դիմորդ; թիվ 170 ավագ դ., Ավան, Թումանյան 3, 100 դիմորդ; թիվ 200 հիմնական դ., Դավիթաշեն, Տ. Պետրոսյան փողոց, 140 դիմորդ; թիվ 189 ավագ դ., Դավիթաշեն, Տ. Պետրոսյան փողոց, 159 հոգի; թիվ 62 ավագ դպրոց, Նոր Նորք, 1-ին զանգված, Նանսենի 6, 120 դիմորդ; թիվ 88 հիմնականդպրոց, Նոր Նորք, 7-րդ զանգված, Կարախանյան 11, 140 դիմորդ, թիվ 135 հիմնական դ., Նոր Նորք, Մոլդովական 35, 160 հոգի»,- հայտնում է նա: