«Ժողովուրդ». Ինչպես են քաղաքական ուժերը տեսնում տնտեսական փոփոխությունները և ինչպես են ներդրումներ բերելու Հայաստան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել ընտրություններին մասնակից 26 ուժերի նախընտրական ծրագրերը՝ առանձնացնելով և բաժանելով դրանք տարբեր ոլորտների։ Այսօր կանդրադառնանք, թե ինչպես են քաղաքական ուժերը տեսնում տնտեսական փոփոխությունները և ինչպես են ներդրումներ բերելու Հայաստան։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, նշված է. «Ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է նվազ լինի 25%-ից: Տնտեսական աճի թիրախին հասնելու նպատակով անհրաժեշտ է լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի 6% հարաբերակցություն»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը 3 մլրդ դոլար ներդրումներ է խոստանում 5 տարում։ «Նշանակետն է՝ առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն դոլարի ներդրում, իսկ 5 տարում ընդհանուր ծավալը հասցնել առնվազն 3 մլրդ դոլարի»։
Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը ներդրումների մասին թվեր չի նշել, սակայն ծրագրում առկա է ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ որպես տնտեսական քաղաքականության 4 խնդիրներից մեկը։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը նախընտրական ծրագրի տնտեսական մասը ներառում է տնտեսության խրախուսումը։ ՀԱԿ-ի ծրագրում հիշատակվում է նաև տնտեսական մեկուսացման վերացման անհրաժեշտության մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: