«Հրապարակ». Քարոզարշավի ընթացքում արևմտամետ ուժերն ավելի շատ միմյանց դեմ են պայքարում, քան՝ իշխանության
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իշխանություններն արտաքին ազդակներ են ստացել, որ ապագա խորհրդարանում ռուսական կողմնորոշման ուժերից բացի ներկայացված լինի նաև, այսպես կոչված, արևմտամետ գոնե մեկ ուժ։ Ընտրապայքարին մասնակցող արևմտամետներից իշխանության համակրանքն ակնհայտորեն Արամ Սարգսյանի կողմն է, ինչը դրսևորվում է Սարգսյանի նկատմամբ իշխանական քարոզչամեքենայի կողմնապահ վերաբերմունքով։
Ինչպես նաև նրանով, որ իշխանամերձ տարբեր օլիգարխներ «վիզ են դրել» Արամ Սարգսյանի համար ձայն բերելու գործին, ինչը խանդի տեսարաններ է առաջացրել դաշտում արդեն փորձառու Էդմոն Մարուքյանի և համեմատաբար նորաթուխ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի մոտ։ Պատահական չէ, որ քարոզարշավի ընթացքում այս ուժերն ավելի շատ միմյանց դեմ են պայքարում, քան՝ իշխանության»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: