«Փաստ». Իշխանությունը ներկայումս ինտենսիվ աշխատում է մարզային սեգմենտի հետ, քանի որ հասկացել է, որ մայրաքաղաքում արդեն ամեն ինչ կորսված է
«Փաստ» թերթը գրում է. «Սոցիոլոգիական բոլոր հարցումներով, գործող իշխանությունները հազիվ են կարողանում ստանալ 20-25 տոկոս քվե, իսկ մայրաքաղաքում ընդհանրապես 15-17 տոկոսի շրջակայքում են: Հասկանալով, որ մայրաքաղաքում արդեն ամեն ինչ կորսված է, իշխանությունը ներկայումս ինտենսիվ աշխատում է մարզային սեգմենտի հետ։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության մարզային պատասխանատուները մասնավորաբար անուն առ անում տեղական «ցուցակների» վրա են աշխատում և փորձում են ամեն գնով լիկվիդացնել ընդդիմությանը սատարող ակտիվին: Հիմնականում աշխատում են նրանց ուղղությամբ, որոնց ընտանիքի որևէ անդամը կամ բարեկամն աշխատում է պետական համակարգում։
Մենք տարբեր մարզերից տեղեկություններ ենք ստանում, որ տվյալ անձանց հետ համապատասխան շրջանակներն անհատական աշխատանքներ են տանում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, հիմնականում կենտրոնացված են հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների հարազատների ուղղությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: