Վերջին շաբաթվա ընթացքում սահմանային լարվածությունը թուլացել է․ Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը կապված են դրա միջազգային իրավական գրանցման բացակայության հետ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դրան էլ գումարվում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը։ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել, որոնք ուղղված են իրավիճակի դեէսկալացմանը: Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության և սահմանային ծառայությունների միջոցով հաստատվել է սերտ համակարգում ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ:
Վերջին շաբաթվա ընթացքում լարվածությունը թուլացել է, սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն: Որպես խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք երկու երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն ամենաակտիվ կերպով աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան