Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի յութուբյան պրեմիերան՝ այսօր
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի յութուբյան պրեմիերան տեղի կունենա այսօր ժամը 22:00-ին, իսկ մինչ այդ՝ ժամը 21:45-ին, կցուցադրվի «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մհեր Մկրտչյանը:
Նշենք, որ ֆիլմի պրեմերիան կայացել է ապրիլի 16-ին, որին ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ Հայաստանից ու Արցախից:
Ֆիլմում նկարահանվել են՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Շակուրով (ձայնի կրկնօրինակում՝ Ալեքսանդր Խաչատրյան), Անի Ղազարյան, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Մարջան Ավետիսյան, Լևս Դավթյան, Ռոզի Ավետիսովա և ուրիշներ։
Ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և գլխավոր պրոդյուսեր Մհեր Մկրչտյանն ասել էր, որ «Իշխանությունը» գեղարվեստական ֆիլմ է, բայց ֆիլմում կա քաղաքականություն:
«Այստեղ իմ զգացածն է, հասկացածը, իմ վերլուծությունն է ու իմ գեղարվեստական ֆիմն է»,- ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը՝ դավաճանության, անձնազոհության, հավատի և մեծ հույսի մասին
- Մհեր Մկրտչյանը՝ «Իշխանություն» ֆիլմի ցուցադրման ճնշումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան