Փորձեք ամեն մեկդ փրկել ձեր բաժին Երկիրը, որ վաղը չասեք մեղավորն աշխարհն է. Հասրաթյան
ԶՈւ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Այս լպիրշ ազգադավի կողմից իրականացվող խեղկատակությունների արդյունքում մենք ոչ միայն հայտնվել ենք կործանման եզրին, այլև շնորհիվ մեր ժողովրդի համբերատարության կամ, գուցե թե, անտարբերության, շարունակում ենք մնալ ավելի սարսափելի հետևանքներով հղի ազատ անկման մեջ... Արդեն իսկ ակնհայտ է, որ հազարամյակների կենսափորձի տեր հայ ազգն այսօր չունի այն վեհությունն ու հպարտությունը, որոնցով նա ճանաչելի էր աշխարհին...
Եվ դա ոչ այն պատճառով, որ մենք պարտվել ենք հերթական ճակատամարտում, այլ որ այդքանից հետո մեր ժողովրդին առաջնորդող այս թյուրիմացությունն՝ իր անհավասարակշիռ քայլերով, արդեն ոչ միայն մեր թշնամիների, այլ նաև միջազգային հանրության տեսադաշտում շարունակում է զրոյացնել մեր ազգային արժանապատվությունը...
Հիշեք, մուրճով նախընտրական քարոզարշավ իրականացնող, «Գազպրոմի» աշխատակիցներին խումբ-խումբ դատող», սեփական քաղաքացիներին ասֆալտին պառկեցնող ու պատերին ծեփող խեղկատակին կարող է առանց լսելու համակրել անհասկացող զանգվածը, բայց ոչ երբեք քաղաքակիրթ աշխարհը...
Այսօր մենք ազգովին դարձել ենք խելագարի համառությամբ այդ զանգվածին առաջնորդող վիժվածքի գերին, որից ազատվելը պետք է լինի յուրաքանչյուր հայի թիվ մեկ խնդիրը... Փորձեք ամեն մեկդ փրկել ձեր բաժին Երկիրը, որ վաղը չասեք մեղավորն աշխարհն է...»։
Հարակից հրապարակումներ`
- Եղեգնաձորում ոստիկանները պահանջել են չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը․Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Փաշինյան. «Չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքը
- Փաշինյան. Պառկեք ասֆալտի վրա, սելֆի արեք, ձեր պաշտոնական էջերում դրեք
- Փաշինյան. Իրավապահներն առաջիկա օրերին մեզ առատ բերքահավաք են խոստանում
- ԶՊԿ-ն Փաշինյանի հայտարարությունները որակում է միջազգային պայմանագրերի խախտում, սեփականությունից զրկելու սպառնալիք
- Ավշարի այս հրապարակի ասֆալտներին անձամբ պառկեցնելու եմ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան