«Նոր ալիք». Գրիգոր Կյոկչյանն ունի 167 միավոր
«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երկու մրցութային օրերից հետո ունի 167 միավոր: Առաջին մրցութային օրը նա վաստակել էր 85 միավոր` 88 հնարավորից՝ կատարելով Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը: Երկրորդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր` 88 հնարավորից: Այդ օրը նա IOWA-ի հետ կատարել է «Երկու աստղ» ստեղծագործությունը: Նա իր հավաքած միավորներով 15-ի կատարողների շարքում 11-րդն է: Այս մասին տեղեկանում ենք մրցույթ պաշտոնական կայքից:
Նշենք, որ մրցութային երրորդ օրը կայանալու է հոկտեմբերի 10-ին:
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը մեկնարկել հոկտեմբերի 2-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը: Մ րցույթի եզրափակիչ փուլին մասնակցում է 12 երկրից՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Հունաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Ուկրաինա, Խորվաթիա, Շվեյցարիա, 15 կատարող:
Մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը: Ժյույրի կազմում են ռուս և օտարազգի արտիստներ և երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորով, Իգոր Նիկոլաև, Վալերիա, Լեոնիդ Ագուտին, Լայմա Վայկուլե, Կոնստանտին Մելաձե, Անի Լորակ, Անժելիկա Վարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում