Հիմնավորված կասկածներ կան, որ 5 միլիարդը լրիվ չի ստացել. Ռոբերտ Քոչարյան
«Հիմնավորված կասկածներ կան, որ 5 միլիարդը Փաշինյանը լրիվ չի ստացել։ Ըստ երևույթին, դեռ բան կա անելու, ինչ-որ բան հանձնելու, փչացնելու։ Թուլացնելու Հայաստանը մինչև այն վիճակի, որպեսզի ոչ մի վճռական դեր չխաղա։ Այլ բացատրություն նրա գործողություններին չկա»,- վարդենիսցիների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Նա այդ պատասխանը տվեց Վարդենիսի բնակիչներից մեկի հարցին, թե՝ մինչ Ալիևն ու Էրդողանը օկուպացված Շուշիում էին, վարչապետի պաշտոնակատարը Սյունիքում սպառնում էր սեփական քաղաքացիներին։
Ռոբերտ Քոչարյանը նաև Նիկոլ Փաշինյանի կողմից թյուրքական պետությունների ղեկավարներին ուղղված ակնհայտ ժեստ համարեց Դաշնակցության դրոշի վերաբերյալ արած հայտարարությունը:
Անդրադառնալով սորոսական գրասենյակների փակման անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդը հայտարարեց, որ կա նման գործունեությունը դադարեցնելու հանրային հսկայական պահանջ։
«Անհնար է նման հանրային պահանջը չբավարարել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ անհրաժեշտ է գտնել իրավական ճանապարհ, և դա անել արագ։
«Կազմաքանդիչ գործունեության հետևանքները չափազանց ծանր են»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Դուք այսօր կանգնած եք ոչ թե մեր, Ռոբերտ Քոչարյանի կողքին, այլ, առաջին հերթին՝ պետության, պետականության. Իշխան Սաղաթելյան
- Իշխանությունները երեք տարի նստած են այն ճյուղի վրա, որը կտրում են, իսկ այդ ճյուղը մեր պետականությունն է. Ռոբերտ Քոչարյան
- Մենք վենդետա չենք անելու, բերելու ենք հանգստություն և համերաշխություն. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանը Գյումրի կատարած այցի ավարտին հանդիպել է Կարեն Կարապետյանին
- Այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում․ Ռոբերտ Քոչարյան
- Մեր համարը 24-ն է, ինչը նշանակում է՝ աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան
- Երբ իշխանությունն ունի ինքահաստատման կոմպլեքս, այլևս իշխանություն չէ․ Ռոբերտ Քոչարյան