Մեկ անձի պատճառով հայ ժողովուրդն ունեցել է պարտություն և խաչ է քաշել 90-ականների ձեռքբերումների վրա. Ռոբերտ Քոչարյան
«Անձերի շնորհիվ 90-ականների սկզբին մենք դարձել ենք հաղթող ժողովուրդ, երկիր և նոր էջ էինք բացել մեր պատմության մեջ, քանի որ դարեր շարոնակ այդպիսի հաղթանակ չէինք ունեցել»,-Գավառում «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Շարունակելով միտքը՝ նա նշեց, որ մեկ անձի պատճառով 2020 թվականին հայ ժողովուրդն ունեցել է պարտություն և խաչ քաշել 90-ականների ձեռքբերումների վրա:
«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ պետք է փակել այս ամոթալի էջը, բայց դրա համար նախ պետք է հեռացնել այն դեմքին, որը 5 հազար զոհի, 11 հազար վիրավորների և բռնագաղթվածների պատճառ է դարձել:
Անդրադառնալով գործող իշխանությունների կողմից ստեղծված երեք՝ անվտանգային, տնտեսական և ներքաղաքական հիմնական հիմնախնդիրներին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշեց՝ թվում էր, թե պետք է սիրո հեղափոխության առաջնորդը ներողություն խնդրի այդ աղետի համար, բայց նա դրա փոխարեն մուրճով է սպառնում իր արարքի դեմ ըմբոստացածներին:
«Այն ուժերը, որոնք այդ մարդուն կառավարում են, շատ լավ գիտեին թե ինչ է արվում»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պնդելով, որ հակապետական գործունեությունը Նիկոլ Փաշինյանն արել է գիտակցաբար:
Նա հայտարարեց, որ նման քաղաքական ուժը հնարավորինս փոքր մանդատներով պետք է հայտնվի խորհրդարանում, բայց ավելի արդար կլիներ, որ ընդհանրապես չգային:
«Մենք պետք է պետությունը վերադարձնենք ժողովրդին»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
Հարակից հրապարակումներ`
- Հիմնավորված կասկածներ կան, որ 5 միլիարդը լրիվ չի ստացել. Ռոբերտ Քոչարյան
- Դուք այսօր կանգնած եք ոչ թե մեր, Ռոբերտ Քոչարյանի կողքին, այլ, առաջին հերթին՝ պետության, պետականության. Իշխան Սաղաթելյան
- Իշխանությունները երեք տարի նստած են այն ճյուղի վրա, որը կտրում են, իսկ այդ ճյուղը մեր պետականությունն է. Ռոբերտ Քոչարյան
- Մենք վենդետա չենք անելու, բերելու ենք հանգստություն և համերաշխություն. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանը Գյումրի կատարած այցի ավարտին հանդիպել է Կարեն Կարապետյանին
- Առաջին դեմքի կողմից սխալ պարտադրված որոշումներ են եղել ուղղված բանակին.Ռոբերտ Քոչարյան
- Դրսում մեզ պետք է հարգեն, իսկ հարգանքը լինում է, եթե պետությունն արդյունավետ է կառավարվում. Ռոբերտ Քոչարյան
- Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային՝ Ռուսաստանն է. Ռոբերտ Քոչարյան
- 1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան
- Կառավարման համակարգում ներգրավելու ենք մարդկանց, որոնք կարևորում են իրենց հեղինակությունը. Ռոբերտ Քոչարյան
- Մեր համարը 24-ն է, ինչը նշանակում է՝ աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին