Ահազանգներ՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ ՔՊ-ի հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի դեպքերի վերաբերյալ
Ընտրությունների վերահսկման կոմիտեն հունիսի 17-ի առավոտից ստացել է շուրջ 20 ահազանգ՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Ընտրությունների վերահսկման կոմիտեից:
Ահազանգերը վերաբերում են թե՛ Երևան քաղաքին և թե՛ մի քանի մարզերի: Դրանք վերաբերում են դպրոցներին, մանկապարտեզներին, պետական բուժհաստատություններին, մարզպետարաններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, նախարարություններին, այդ թվում՝ պաշտպանության նախարարությանը և դրա կազմում գործող ռազմական ոստիկանությանը։
«Այս պահին նպատակահարմար ենք համարում հրապարակել երկու դետալացված ահազանգեր․
1) Լոռու մարզից, էքսկուրսիայի պատրվակով, Երևան են բերվելու երեխաներ, որոնց պարտադրելու են մասնակցել ՔՊ հանրահավաքին։ Մեքենաները կայանվելու Շահումյանի հրապարակում։ Երեխաների ծնողների առնվազն մի մասը տեղյակ չէ, որ իրենց երեխաներին պատրաստվում են մասնակից դարձնել հանրահավաքին։
2) Կոտայքի մարզից վարչական ռեսուրսի գործադրման եղանակով հավաքին մասնակցող անձանց ասվել է, որ նրանք պետք է հավաքվեն Ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ «ներկա» ստանալու համար»,- նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք վերացնել խախտումը. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Եղեգնաձորում ոստիկանները պահանջել են չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը․Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ի պատասխանատուների «երաշխավորած» անձանց դիմումները բավարարվում են, իսկ մյուսներինը՝ մերժվում. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ն տարբեր տեղերից մարդկանց հավաքում է, ցույց են տալիս, թե ինչքան կողմնակից ունեն. Չախալյան
- ՔՊ «Գազել»-ի քաղաքացին խոստովանում է՝ Սյունիք է եկել Երևանից
- ՔՊ-ն փոխել է համապետական հանրահավաքի օրը
- ՔՊ-ն իր նախընտրական քարոզչությանը համակարգված ձևով ներգրավում է երեխաների. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- Վարչական ռեսուրսի հերթական չարաշահման դեպքը՝ ՔՊ-ի կողմից. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ն քարոզարշավին չարաշահել է վարչական ռեսուրսը. Ընտրությունների վերահսկման կոմիտե
- ՔՊ-ն քարոզչական պաստառի օգտագործման կանոնները կրկին խախտել է. Ընտրությունների վերահսկման կոմիտեն
- ՔՊ-ի քարոզարշավին շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման, սպառնալիքների դրսևորումները. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները