Թադևոս Ավետիսյան. Անհայրենիքները եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ
«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ, իրավագետ Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում անդրադարձել է Հայաստանում աղքատության աճին.
«2019թ. աղքատության մակարդակը աճել է 3 տոկոսային կետով և դարձել է 26,3 տոկոս։ Համաշխարհային բանկի նախնական գնահատմամբ 2020թ․ Հայաստանում աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով։
Նախորդ մեկուկես տարում սննդամթերքի միջին գներն աճել են շուրջ 15 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության սննդամթերքի միջին գները՝ 30-40 տոկոսով։ Մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 66600 դրամ, պարենային զամբյուղինը՝ 36000 դրամ։
2020թ․ սկզբից անապահովության նպաստների չափերը չեն բարձրացել։ Թոշակի միջին չափը բարձրացել է շուրջ 5 անգամ ավելի պակաս, իսկ նվազագույն աշխատավարձը շուրջ 2 անգամ ավելի պակաս չափով, քան առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճը։ Անապահով ընտանիքների իրական եկամուտները հետևողականորեն նվազել են։
Թոշակի ամսական միջին չափով հնարավոր է կատարել միայն 20 օրվա նվազագույն սպառման ծախսերը, իսկ կենսաթոշակի նվազագույն չափը բավականացնում է 20 օրվա միայն սննդի ծախսին։
Այսինքն՝ ավելանում է աշխատող աղքատների թվաքանակը, աղքատները դառնում են ծայրահեղ աղքատ, իսկ ծայրահեղ աղքատները մոտենում են սովամահության։
2018-2020թթ. տարեկան 3-4 հազար գործազուրկներ չեն կարողացել ստանալ պետական աջակցություն և տեղավորվել աշխատանքի՝ ոլորտի պատասխանատուների անգործության և կառավարման ձախողումների հետևանքով։ Մասնավորապես, զբաղվածության պետական աջակցության ծրագրերը 2018թ․ թերակատարել են 75 տոկոսով, 2019թ.՝ 50 տոկոսով։ Ձևական կատարողական ապահովելու համար 2020թ. դեկտեմբերին 13 ծրագրերին հատկացված 1,8 միլիարդ դրամից՝ չծախսված շուրջ 1 միլարդ դրամը ոտքի վրա հատկացրեցին միայն մեկ ծրագրի՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության ծրագրին։ Այս ծրագիրն էլ անվանեցին՝ որպես նոր ծրագիր, չնայած ներդրաված է 2014թ․-ից։
Եվ այս խորացող ճգնաժամի պայմաններում արդեն տևական ժամանակ «դուխովների» խմբակը չունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Մնաց 3 օր։ Սոցիալական խորացող ճգնաժամից դուրս գալու իրական ճանապարհ կա։ Ընտրությունը շատ պարզ է։
Կոչ եմ անում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, անապահով, գործազուրկ, հաշմանդամություն ունեցող իմ հայրենակիցներին․
ընտրել ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «Հայաստան» դաշինքին։
Մենք ձևակերպել ենք սոցիալական պաշտպանության քաղաքականության իրական նպատակներ, կոնկրետ առաջնահերթություններ՝ չափելի արդյունքներով․
- յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է կրթության, աշխատանքի և կեցության անհրաժեշտ պայմաններ՝ իր աշխատանքով, իր և իր ընտանիքի բարեկեցությունը կառուցելու համար։
- յուրաքանչյուր ընտանիք, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված յուրաքանչյուր ոք կզգա պետության անմիջական և համարժեք աջակցությունը,
- անապահով ընտանիքների աշխատանքային տարիքի աշխատունակ անձանց համար պետական լիարժեք աջակցությամբ կապահովվի կայուն զբաղվածություն՝ արժանապատիվ վաստակով,
- թոշակների, նպաստների և աշխատավարձերի առաջանցիկ բարձրացման, երկրում իրական միջին խավի ձևավորման և կայացման նպատակով սոցիալական պաշտպանության քաղաքականությունը հետևողականորեն գործադրվելու է կենսապահովման նվազագույն բյուջեն, հիմքում դրվելու է ինդեքսավորման գաղափարը,
- խթանելու ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, մեծացնելու ենք արհեստակցական և գործարարների միությունների դերը` սոցիալական երկխոսության և գործընկերության կայացման ճանապարհով»։
Հարակից հրապարակումներ`
- Պետական կառավարման համակարգի կազմաքանդմանը մնաց 4 օր. Թադևոս Ավետիսյան
- Թադևոս Ավետիսյան. Մնաց 6 օր․ կե՛ղծ խոստումների, տապալվածների՛ եռամյա սև էջը փակվում է
- Թադևոս Ավետիսյան. Իշխանական խմբակի «ոսկեդարը»՝ կեղծ խոստումներն ու 2019 թ-ի իրականությունը
- Թադևոս Ավետիսյան . 2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը
- Թադևոս Ավետիսյան. Գնացել ես հանձնած հայրենիքի պատառները տեսնես, որ ի՞նչ անես
- Թադևոս Ավետիսյան. Ոլորտի պատասխանատուները պարգևատրվում են ձախողումների համար
- Թադևոս Ավետիսյան. Մեր երկրի տնտեսությունը հյուծվում է օր-օրի
- Թադևոս Ավետիսյան. Կառավարությունը հետևողականորեն պատժում է վարկի բեռի տակ կքած գյուղացիներին
- Բենզինի բարձր գնաճը չունի առարկայական հիմնավորում. Թադևոս Ավետիսյան
- Թադևոս Ավետիսյան. «Նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումը ունեցավ ճիշտ հակառակ արձանագրումը
- Այս իշխանության օրոք Հայաստանում ամեն երրորդը դարձել է աղքատ. Թադևոս Ավետիսյան
- Թադևոս Ավետիսյան. Սպասվում է պետական հատվածի աշխատատեղերի զանգվածային կրճատում
- Փաշինյանի «ռեսթարթը» և երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը. Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան