«Հայկական Կարիտասի» նախաձեռնած «Երեխաների քաղաք» ծրագրի համար համայնքային հողեր նվիրաբերվեցին
«Որոշման նախագիծը պայմանավորված է «Հայկական Կարիտասի» նախաձեռնած «Երեխաների քաղաք» ծրագրի իրականացմամբ»,-կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ զեկուցելով Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը և փոխվարչապետի համապատասխան որոշմամբ որակվել է որպես բարեգործական:
Փախնախարարը հավաստիացրեց, որ ծավալուն ծրագրով սպասվելիք ներդրումները կկազմեն շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլար:
Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելու առաջարկը ստացվել է Արարատի մարզի երկու համայնքների՝ Շահումյանի և Տափերականի ղեկավարներից:
Փոխնախարարը հայտնեց, որ նախագծով նախատեսվում է կառուցել այլընտրանքային կրթական համալիր, ստեղծագործական կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում կիրականացվեն անձի բազմակողմանի զարգացմանն ուղղված ծրագրեր:
Հարակից հրապարակումներ`
- Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով երկու տարի ուսուցիչների վերապատրաստում չի իրականացվել. Վահրամ Դումանյան
- Գործադիրի նախաձեռնած հերթական դատական բարեփոխումը բյուջեի վրա տարեկան 34,9 մլն դրամ կնստի
- Գործադիրն այսօր կհաստատի ՀՀ-ի և ԵՄ միջև միջուկային անվտանգությանն ուղղված 1.5 մլն եվրոյի օժանդակության համաձայնագիրը
- «Հայկական Կարիտաս». «Երեխաների քաղաք» անվանումը ունի զուտ սիմվոլիկ նշանակություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում