Թշնամին սկսել է ականապատել այն, ինչ գրավել է Գեղարքունիքում ու Սյունիքում. Բագրատյան
«Իմ ունեցած տեղեկություններով Էրդողանին բարձրացրել են Իշխանասարի կողմը, ցույց են տվել Հայաստանը, թե ոնց ես ջոգում միջանցքը, ջոգի: Որևէ կասկած չունեմ, որ Նիկոլը դա տալու է»,- ասուլիսում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա, Ալիևի ու Էրդողանի Շուշի գալը, թեյ խմելը նորմալ էր իրենց համար, բայց մի աննորմալ բան կար՝ Աննա Հակոբյանն այնտեղ չէր:
Նա ասաց, որ թշնամին սկսել է ականապատել այն, ինչ գրավել է Գեղարքունիքում ու Սյունիքում:
«Մեր տարածքներն ականապատում են: Վերցնելով գալիս են: Մինչև հիմա շանս կար, որ կարող էինք գրոհել, գերի վերցնել նրանց: Երևի իրենք էլ են մտածում՝ մինչև հիմա ինչու՞ չեն տարել»,- նշեց Հրանտ Բագրատյանը:
«Ազատություն» կուսակցության նախագահի խոսքով, իրականում հունիսի 20-ին քվեարկություն է՝ հայրենասիրության և հայրենիքի դավաճանության ընտրություն. «Մի 14-15 կուսակցություն պրոպագանդում են հայրենքի դավաճանություն, մի 8-10-ը կանգնած են, իրոք, Հայաստանի պաշտպանության կողմը։ Չի կարելի ընտրել դավաճանության և հայրենասիրության միջև, դավաճանությունը չի քվեարկվում: Նիկոլ Փաշինյանը դավաճանության հոմանիշն է: Որակապես քվեարկվելու իրավունք չունի դավաճանությունը: Սա լավ իմացեք»:
Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակից ուժերը շատ ձայն չեն հավաքի, «Ազատություն» կուսակցությունը կլինի այս ընտրությունների «քինդեր սյուրպրիզը»:
Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի խոստումներին, թե թոշակները բարձրացրել են, ներդրումները խթանել, ՀՀ նախկին վարչապետն ասաց. «Ասում է՝ բարձրացրեցինք ձեր թոշակները: Մեկը պետք է լինի կողքին ու ասի՝ տականք, 7 տոկոս թոշակ ես բարձրացրել, 10,5 տոկոս, քո թվերով, գին է բարձրացել: Դու բարձրացրե՞լ ես իմ թոշակը, թե՞ ոչ: Մենք խթանեցինք ներդրումները: Իմ մոտ չի կարողանում ասել, ես ասում եմ՝ 1 միլիարդ դոլարը դարձել է 250, դա խթանո՞ւմ է»:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Բագրատյանի հայտարարության հիման վրա նյութեր են նախապատրաստվում
- Եղեգնաձորում ոստիկաններն դաժան ծեծի են ենթարկել բերման ենթարկված 5 երիտասարդի՝ Նիկոլին դավաճան բնորոշելու համար. Բագրատյան
- Նախ Ալիևի բերանը պետք է փակենք, հետո այստեղի Ալիևի բերանը պետք է փակենք. Հրանտ Բագրատյան
- Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ՝ Նիկոլը ոչ մի հատ ԱԹՍ չի առել. Բագրատյան
- Այս պահին թշնամին գրավել է Սև լիճը, որից Գորիս քաղաքը ջուր է ստանում. Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին