Մենք մերժում ենք ճգնաժամը, ատելությունը, ծնկաչոք կյանքը. Ռոբերտ Քոչարյան
«Մենք գալիս ենք իշխանության և խոսում ենք ապագա անելիքների մասին, իսկ այս իշխանությունը պատրաստվում է հեռանալ, խոսում է անցյալի մասին»,- այս մասին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը։
Քոչարյանն իր ելույթում ընդգծեց, որ երկրի առջև ծառացած են լրջագույն խնդիրներ, որոնք բաժանեց երեք մասի՝ անվտանգություն, տնտեսական և ներքաղաքական։
«Ընտրությունը պարզ է՝ ի՞նչ ենք մենք ուզում։ Մենք ընտրում ենք արժանապատիվ խաղաղությունը, թե՝ ծնկաչոք կյանքը։ Ի՞նչ ենք մենք ընտրում՝ տնտեսական վերելք, թե՞ ճգնաժամ, արտագաղթ, գործազրկություն։ Ի՞նչ ենք մենք ընտրում՝ համերաշխություն երկրի ներսում, թե թշնամանք։ Մենք գալիս ենք մեկ նպատակով՝ մենք մերժում ենք ճգնաժամը, ատելությունը, ծնկաչոք կյանքը»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Դաշինքի առաջնորդը նաև անդրադարձավ անելիքներին։
«Գալիս ենք հաստատելու անվտանգություն, պաշտպանված սահմաններ, գալիս ենք ձեզ համար տնտեսական վերելք ապահովելու, աշխատատեղեր ստեղծելու, մեր հանրությանն իրար բարիշացնելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանն ու հավելեց, որ պետք է հաղթահարենք նաև պարտվողի բարդույթը։
«Մենք գալիս ենք հույս ու հավատ, հայրենասիրություն, գիտելիքներ հաղորդելու: Մենք ուրիշ հայրենիք սիրելու չունենք: Իսկ հայրենիքը միայն հողը չէ, այն հողն ու մարդիկ են»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ասում ենք ի՞նչ է լինելու գերիների հարցը, մեր սահմանների հարցը․ Ռուբեն Հակոբյան
- «Հայաստան» դաշինքը Հայաստան-սփյուռք-Արցախ միասնության խորհրդանիշն է․ Արտակ Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին