Լևոն Տեր-Պետրոսյանի միակ խնդիրը եղել է խոչընդոտել Ռոբերտ Քոչարյանին. Ռուբեն Հակոբյան
«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տաս տարիները լավագույն տարիներն էին մեր պետության համար՝ խաղաղ, բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրած, վստահելի գործընկեր»,- ասուլիսում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ հայհոյանքով է գնում ողջ քարոզարշավը, միակ քաղաքական թեման, որ ներմուծվում է Լևոն Տեր-Պետրոսյանն է. «Դա էլ է հայհոյանք, բայց ավելի վտանգավոր է, որովհետև գեղեցիկ է մատուցվում»:
Ռ. Հակոբյանի խոսքով, Լևոն Տեր-Պետրոսյանի միակ խնդիրը եղել է խոչընդոտել Ռոբերտ Քոչարյանին, պայքարը նրա դեմ:
«Պատահական չէ, նենգություն էր, որ առաջարկում էր երեք նախագահներով հավաքվեն, մեկին առաջադրենք»,- ասաց նա:
Ռ. Հակոբյանը նշեց, որ Նիկոլը ծիծաղելի է, հիմա նրա դեմ ոչ մեկ չի պայքարում, իսկ քաղաքական մեղադրանք հիմանականում միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է ներկայացում ոչ թե Նիկոլին, այլ միայն Ռոբերտ Քոչարյանին:
«Իսկապես ժողովուրդը վախեցած է այս պահին, պատերազմի անունը, որ լսում է, ասում է՝ ով ուզում է գա, մենակ պատերազմ չլինի:
Ինքը գողանում է ժողովրդի զգացմունքները, դրա համար ասում է՝ տեսեք, հենց Քոչարյանը եկավ, պատերազմ է լինելու: Ընդ որում ինքն ավելի շուտ կտանի պատերազմի, առավել ևս Նիկոլը, քան եղածներից միակ մարդը, ով կարող է իր փորձով, ինքը համոզիչ և վստահելի է մեր ռազմավարական դաշնակիցների համար, կարող է արժանապատիվ խաղաղություն բերել»,- ասաց քաղաքագետը:
Ասուլիսին ամբողջությամբ՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան