Ասում ենք ի՞նչ է լինելու գերիների հարցը, մեր սահմանների հարցը․ Ռուբեն Հակոբյան
«Ասում ենք ի՞նչ է լինելու գերիների հարցը, մեր սահմանների հարցը։ Պատասխանս մեկն է՝ դրա համար նախ պետք է ունենալ բանակցող։ Բանակցող, որը տիրապետում է բանակցային արվեստին, մշակույթին, ունի փորձառություն և սիրում է հայրենիքը»,- այս մասին Սևան քաղաքի հրապարակում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց դաշինքի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը։
«Որևէ մեկը կարո՞ղ է ընկալել, որ մեկին ոտքի տակ են գցել, շան ծեծ են տվել և այդ ծեծ տվողի հետ գնա նստի բանակցելու, որովհետև արհամարհված կլինի, այնպես ինչպես արհամարհված էր հունվարի 10-ին»,- ասաց Հակոբյանը։
Խոսելով դաշինքը ներկայացնող թիմից, Ռուբեն Հակոբյանն այն անվանեց լավագույն թիմը։
«Հիմնական առավելությունը՝ փորձը, իմաստությունը, տղամարդկությունը զուգահեռվել է ջահելության հետ։ Բայց էն ջահելության, որը ոչ թե ուսապարկ է, այլ ունի թեկուզ կարճ կենսագրություն, բայց ասում է, որ աճելու տեղ ունեմ»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան