Սերգեյ Շոյգուի հետ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ հեռախոսազրույցում Վաղարշակ Հարությունյանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին