Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հանդիպման ընթացքում խոսել է նոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։
«ՀՀԿ-ն մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, թե ինչպես կապիտուլյանտը երկիրը հասցրեց էս վիճակին, ինչպես եղավ, որ պատերազմ սկսվեց, պատերազմում մենք ուղղակի ջախջախվեցինք։ Այդ հանձնաժողովի նախագահը, եթե կուզենաք, կլինեմ ես»,- հայտարարեց նա։
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ոչ ոքի նկատմամբ թշնամանք չունեն։
«Բայց 5000-ից ավելի զոհերի հիշատակը, կորսված տարածքները՝ 200-ից ավելի բնակավայրեր ենք զիջել, հազարավոր պատմական հուշարձաններ, այսինքն՝ մեր պատմության մի մասը մենք տվել ենք թուրքին, ադրբեջանցուն։ Որևէ մեկը պետք է պատասխան տա չէ՞ կամ գոնե պետք է իմանանք ինչու այդպես եղավ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան