Վանեցյան. Փաշինյանը փորձելու է կեղծել ընտրությունների արդյունքները, բայց թույլ չենք տա
«Միանշանակ, Նիկոլ Փաշինյանն օգտագործում է վարչական ռեսուրսներ։ Օգտագործվում են իրավապահ մարմինները»,- «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ իրենց կողմնակիցներին մշտապես այցելում են ոստիկանության, անվտանգության մարմինների աշխատակիցներ, փորձում են վախեցնել, ասել, որ չպետք է ընդդիմությանն աջակցել։
«Բայց ես կարծում եմ, որ այդ ժամանակներն անցել են, և արդեն ոչինչ չի կարող օգնել Փաշինյանին երկարացնելու իր իշխանությունը»,- նշել է նա։
Հարցին, հնարավո՞ր է ընտրությունների արդյունքների կեղծում, Վանեցյանը պատասխանել է.
«Փաշինյանն անում է հնարավոր ամեն բան՝ վերընտրվելու կամ էլ իշխանության մնալու համար, քանի որ նրա համար իշխանությունը վերջին հույսն է ապրելու այս երկրում։ Նրան մեր երկրում արդեն չեն ընդունում որպես երկրի վարչապետ։ Նա հիմա առավել հայտնի է «կապիտուլյանտ» անունով, որն ուղղակի հանձնել է մեր հողերը, Արցախի 75 տոկոսը մեկ ստորագրությամբ թուրքին է տվել։
Այո, իհարկե, նա փորձելու է կեղծել ընտրությունների արդյունքները։ Բայց հավատացեք, դա նրան չի հաջողվի, թույլ չենք տալու։ Եթե նա գնաց այդ քայլին, ապա Հայաստանի ժողովուրդը փողոց դուրս կգա ու նրան ուղղակի դուրս կշպրտի իր աշխատասենյակից»։
Ռուսական ԶԼՄ-ի այն հարցին, արդյոք, Վանեցյանը պատրաստ է մարդկանց փողոց դուրս բերել, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն արձագանքել է.
«Ես պատրաստ եմ փողոց դուրս բերել մարդկանց, ես պատրաստ եմ ղեկավարել այդ շարժումը, քանի որ ես այլ ընտրություն պարզապես չեմ ունենալու։ Հայաստանում ընտրությունները պարզապես ընտրություններ չեն, դա քաղաքական ուժերի միջև պայքար չէ։ Սա պայքար է հանուն Հայաստանի ապագայի, Հայաստանի լինել չլինելու։ Հանուն դրա ես պատրաստ եմ անել ամեն բան»։
Հարակից հրապարակումներ`
- «Նման գործողությունները դիտարկում ենք «Պատիվ ունեմ» դաշինքի հրապարակային գործունեությունը խոչընդոտելու հերթական անթաքույց փորձ»
- «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը Շիրակի մարզում է
- Այս ինստիտուցիոնալ ռասիստին պետք է վերջ դրվի. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Ընտրեք թիվ 6 քվեաթերթիկը, որի վրա գրված է բոլոր ուսադիր ունեցող մադկանց համար հարազատ բառեր
- Անհայտ կորածների թիվը 1064 է, այս ստահակը ԱԺ-ում հայտարարում է, որ 321 է. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին