Վիվա-ՄՏՍ. Այսօրինակ հրապարակումները լիովին կեղծ են ու շինծու
Վիվա-ՄՏՍ-ը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ս.թ. հունիսի 4-ին Վիվա-ՄՏՍ-ի կողմից տարածած հայտարարության մեջ ընկերությունն արդեն իսկ կտրականապես հերքել է նույն օրը լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, թե իբր ընկերությունը ներգրավված է նախընտրական քարոզարշավում կամ գործընթացներում:
Այսօր՝ հունիսի 17-ին, նույն լրատվամիջոցի կողմից կրկին տարածված նմանատիպ պնդումների առնչությամբ, թե իբր Վիվա-ՄՏՍ-ն իր աշխատակիցների շրջանում իրականացնում է քաղաքական քարոզարշավ և ընդհուպ՝ իբր կարգադրում է աշխատակիցներին մասնակցել հանրահավաքների, ընկերությունը վերահաստատում է իր՝ հունիսի 4-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած գնահատականները, այն է՝ Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ այսօրինակ հրապարակումների բովանդակությունը իրականությանը չի համապատասխանում, լիովին կեղծ է ու շինծու:
Վիվա-ՄՏՍ-ն իր ավելի քան 15-ամյա գործունեության ողջ ընթացքում, ի հեճուկս նմանօրինակ լուրերի ու անհիմն մեղադրանքների, արդեն իսկ ապացուցել է, որ երբևիցե չի ներգրավվել քաղաքական գործընթացներում կամ քարոզարշավներում:
Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան