Ֆրանսիայում հանում են դիմակները
Ֆրանսիայում փողոցում դիմակ կրելն այսօրվանից դառնում է ոչ պարտադիր իսկ պարետային ժամը կչեղարկվի նախատեսվածից շուտ՝ ոչ թե հունիսի 30-ին, այլ արդեն հունիսի 20-ին: Նման խրախուսական ուղերձներով Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը դիմեց իր հայրենակիցներին: Պարետային ժամը, չնչին փոփոխություններով, գործում է երկրի տարածքում 7,5 ամիս: Այս մասին գրում է Euronews-ը։
«Պարետային ժամ մտցնելը թելադրված էր կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքի հետ կապված իրական անհրաժեշտությամբ», - ասել է Կաստեքսը, «բայց վերջին շատ լավ արդյունքները այլևս չեն արդարացնում այդ միջոցը»:
Դիմակները, որոնք ֆրանսիացիները ստիպված էին կրել ավելի քան 7 ամիս, այժմ կմնան պարտադիր ներսում և որոշակի իրավիճակներում, ինչպիսիք են մարդաշատությունը կամ հերթերը:
Իշխանությունները համաքաղաքացիներին հորդորեցին ակտիվորեն մասնակցել պատվաստումների արշավին և հույս են հայտնում, որ որ դրա տեմպերը կարագանան: Այս պահին Ֆրանսիայում 16,5 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի երկու չափաբաժիններով։ Սա ընդհանուր բնակչության 1/5-ից մի փոքր ավելին է:
Ֆրանսիայում վարակների քանակը զգալիորեն նվազել է՝ օրական իջնելով 5 հազարից պակաս: Նույն ժամանակահատվածում գրանցվել է Covid-19-ից 10-ից պակաս մահ: Նվազում է նաև վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացված մարդկանց թիվը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները