Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահն այցելել է միակ հայկական Վաքըֆլը գյուղ
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել է Թուրքիայի միակ հայկական գյուղ՝ Վաքըֆլը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Բուլդանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցի, հանդիպել, զրույց ունեցել եկեղեցու սպասավորների հետ և մոմ վառել:
HDP-ական գործիչներն այնուհետև հանդիպել են Վաքըֆլը գյուղի կոոպերատիվի կին ներկայացուցիչների հետ:
Փերվին Բուլդանն այդ հանդիպմանը ելույթ է ունեցել:
«Ալևիների, հայերի և քրդերի ճակատագրերը նույնն են։ Եվ մենք պիտի համատեղ պայքարի միջոցով գտնենք հաջողության ուղիները»-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին