Ես գիտեմ որ, որոշ մարդիկ փորձում են կապիտալներ դուրս բերել Հայաստանից, բայց ոչ մեկը չի կարողանալու. Վահե Հակոբյան
«Ինչպես Գեղարքունքի, այնպես էլ Սյունիքի մարզն այսօր վտանգված է այս ապաշնորհ իշխանության գործողությունների արդյունքում և մենք գալիս ենք, որ հստակ անվտանգություն սահմանենք ՀՀ-ի մեր բոլոր սահմաններում»,- Վարդենիսի բնակիչների հետ «Հայաստան« դաշինքի հանդիպման ժամանակ հայտնեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը:
Դաշինքի անդամն անդրադարձավ այն կեղծ տեղեկություններին, որոնք քարոզարժավի ժամանակ տարածում է Նիկոլ Փաշինյանի թիմը:
Վահե Հակոբյանը հայտարարեց, որ սուտ են այն հայտարարությունները թե «Հայաստան» դաշինքը իշխանության գալուց հետո կրճատելու է թաշակները և նպաստները, այլ հակառակն է լինելու:
Նա վստահեցրեց, որ ընտրություններում հաղթելուց հետո գործարարների մոտ հարկային ստուգումները ժամանակավորապես դադարեցնելու են, վարելու են ճկուն հարկային քաղաքականություն:
Վահե Հակոբյանը սուտ համարեց նաև այն թեզը, թե Ռոբերտ Քոչարյանի օրոք գազի գինը կթանկանա և հիշեցրեց, որ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին գազի սակագինը միայն իջել է:
Անդրադառնալով գործող իշխանությունների վարքագծին՝ «Հայաստան» դաշինքի անդամը հայտարարեց. «Ես գիտեմ որ, որոշ մարդիկ փորձում են կապիտալներ դուրս բերել Հայաստանից, բայց ոչ մեկը չի կարողանալու անօրինական քայլեր անել հունիսի 20-ից սկսած»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք վենդետա չենք անելու, բերելու ենք հանգստություն և համերաշխություն. Ռոբերտ Քոչարյան
- Նիկոլ, քո գոյությունը վիրավորում է մեր ամբողջ ազգի բանականությունը․ Վահե Հակոբյան
- Երեկ Փաշինյանը իրեն թույլ տվեց հայտարարություն, որն իր մեջ պարունակում էր հանցագործություն. Վահե Հակոբյան