Վթարի հետևանքով տուժած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է, որ երեխան ունի զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:
Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: