Կդառնա՞ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ. Ժամանակի հարց է.«Գազետա»
Հետխորհրդային ևս մի հանրապետություն՝ Ադրբեջանը, կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Դումայի Պաշտպանության հանձնաժողովը կարծում է, որ դաշինքի ամենահին անդամներից մեկի`Թուրքիայի հետ համատեղ բազմաթիվ վարժանքներից և նույնիսկ ռազմական գործողություններից հետո, Բաքվի համար նման քայլը ժամանակի հարց է: Փորձագետներն ավելի զուսպ են նման գնահատականներում, բայց նրանք խոստովանում են, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իսկապես հասնի Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելուն, Ռուսաստանի արձագանքը ծայրաստիճան բացասական կլինի: Այս մասին ծավալուն հոդված է հրապարակել «Գազետա ռու»-ի վերլուծաբան Ալեքսանդր Պոպլավսկին:
«Այն պահից, երբ Ադրբեջանը, թուրքական բանակի հետ միասին, մարտնչեց ՀԱՊԿ անդամի դեմ, այդ պահից հետո Բաքուն իրականում կարող է համարվել ՆԱՏՕ-ի անդամ: Իրավաբանորեն, սա ժամանակի հարց է»,-«Գազետա ռու»-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերին:
Պատգամավորն արդպես արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում նա չէր բացառել, որ Անկարան կարող է ռազմաբազա կառուցել Ադրբեջանի տարածքում: Ըստ Թուրքիայի առաջնորդի, այդ տարբերակը դուրս չի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրի սահմաններից, որը նա ստորագրել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ:
«Ադրբեջանը նպատակ ունի Թուրքիայի միջոցով մերձենալ ՆԱՏՕ-ի հետ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը, մեղմ ասած, թույլ է տալիս Թուրքիային, որը ներկայացնում է Էրդողանը, որպես ՆԱՏՕ-ի ամենահին անդամ, հանդես գալ նման հայտարարություններով: Ավելին, Մոսկվան բազա ունի Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանում չունի»,-ասել Ալեքսանդր Շերին:
Նրա գործընկեր, Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը նույնպես նշել է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր հայտնվելը դե ֆակտո կարելի է համարել ՆԱՏՕ-ի ընդլայնում:
Հոդվածն ամբողջությամբ հասանելի է «Գազետա ռու»-ում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա