Արթուր Վանեցյան. Վաղը չէ մյուս օրը եկեք, դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները
Նախընտրական քարոզչության վերջին օրը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հանդես է եկել տեսաուղերձով.
«Սիրելի հայրենակիցներ,
Վաղը չէ մյուս օրը եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները։
Եկեք մերժենք սուտն ու ապրենք մարդավայել՝ իրար հարգելով։ Եկեք հանենք մեր կյանքից չընդհատվող խելագարությունը ու մի պահ հանգիստ հասկանանք, թե ոնց ենք դուրս գալու այս ավերակներից։
Հայաստանցիներ,
Դուք չե՞ք հոգնել աղմուկ աղաղակից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայ-հրոցից։ Դուք չե՞ք զզվել։ Եկեք լռեցնենք գժվացնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը։ Ընտրենք լուռ կառուցելն ու հանգիստ մեր շահերն առաջ տանելը։ Եկեք լավ ապրելու մասին այս հեքիաթները տանք այս հեքաթասացի գլխին ու խելքով իրական լավ կյանք ստեղծենք բոլորի համար։
Եկեք շրջենք ամբարտավան, դատարկ անկարողների էջը և ընտրենք համեստությունը, պրոֆեսիոնալիզմը և աշխատասիրությունը։
Սիրելի հայրենակիցներ,
դուք չե՞ք սարսափում անպաշտպան լինելու այս մշտական զգացումից. ո՞նց ենք մեր զավակներին մեծացնելու, մեր ծնողների հանգիստն ապահովելու այս անտերության մեջ՝ թշնամու հետ միջանցիկ սահմանների ու մայրաքաղաքի կենտրոնում զինված ռազբորկաների պայմաններում։
Եկեք իրենց աթոռներից դուրս շպրտենք մեր անվտանգությունը քարուքանդ արածներին ու նորից մեր երկիրը դարձնեն աշխարհի ամենաապահով երկրներից մեկը։
Եկեք ռադ անենք մեր բանակի ողնաշարն իրենց բթամիտ կապիկություններով ջարդողներին ու կրկին դարձնենք մեր սահմաններն անառիկ, իսկ հայրենիքի պաշտպանին՝ հպարտ ու բաց ճակատ։
Եկեք երեք տարում ծերացած, կռացած, արցունքն աչքերին ու վերքերից արնահոսող մեր տունը, մեր հայրենիքը, մեր Հայաստանը փրկենք։ Նա մեզ երբեք առիթ չի տվել իր հետ այսպես վարվելու։
Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը սա է։
Մեր տունը սա է։
Մերը միայն սա է։
Եկեք վերադարձնենք մեր ժպտացող, մեր ջերմացնող, մեր երիտասարդ Հայաստանը, մեր սերը, մեր օջախը, մեր պատիվը։
Խնդրում եմ ձեզ՝ վաղը չէ մյուս օրը մերժեք կապիտուլյանտին և ընտրեք թիվ 6 քվեաթերթիկը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ընտրեք, որ միասին իրար օգնելով, կարողանանք փրկվել։ Պատիվ ունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Ուսապարկերի ժամանակաշրջանն արդեն պատմություն է
- Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ծնողներին
- Վանեցյան. Փաշինյանը փորձելու է կեղծել ընտրությունների արդյունքները, բայց թույլ չենք տա
- Այս ինստիտուցիոնալ ռասիստին պետք է վերջ դրվի. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Ընտրեք թիվ 6 քվեաթերթիկը, որի վրա գրված է բոլոր ուսադիր ունեցող մադկանց համար հարազատ բառեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան