Արմեն Գևորգյան. Կոչ ենք անում մասնակցել քվեարկությանը և իրացնել Հայաստանում պատասխանատու իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը
«Հայաստան» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Թելագրամի իր ալիքում գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ընտրապայքարի մեկնարկին «Հայաստան» դաշինքը մայիսի 29-ին ներկայացրեց իր համակողմանի նախընտրական ծրագիրը՝ «365 օր, ապագան սկսվում է հիմա» վերտառությամբ:
Այս ընթացքում «Հայաստան» դաշինքի աշխատանքային խումբը բազմաթիվ առաջարկություններ և գործնական դիտողություններ է ստացել մեր քաղաքացիներից: Եվ մեր նախընտրական ծրագիրը լրամշակվում է նաև ձեր առաջարկությունների ներառմամբ։
Այդ առաջարկությունների ամփոփման հետ կապված վերջին օրերի քննարկումների արդյունքում ձևավորվել է 4 փաստաթուղթ, մասնավորապես.
1 . Իրավական և հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ ռազմավարական մոտեցումները
2. ՓՄՁ զարգացման ռազմավարական մոտեցումները
3. Վետերանների հարցերով պետական գերատեսչության վերաբերյալ նախագիծ
4. Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման ռազմավարական մոտեցումները:
Այս փաստաթղթերին կարող եք ծանոթանալ մեր դաշինքի պաշտոնական կայքէջում՝ դաշինք.հայ հասցեով:
Նշենք նաև, որ այժմ ամփոփվում են նաև պետական գնումների ոլորտին վերաբերող առաջարկություններն ու նկատառումները: Ըստ այդմ՝ մշակման փուլում է 5-րդ փաստաթուղթը հետևյալ աշխատանքային անվանմամբ՝ «Վերջին 3 տարիների ընթացքում պետական գնումների ոլորտում ծագած խնդիրները, առկա կոռուպցիոն սխեմաները և դրանք վերացնելու ուղիները»: Այս կարևոր խնդրին վերաբերող փաստաթուղթն ավարտուն տեսք կստանա առաջիկա օրերին:
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհակալ ենք՝ «Հայաստան» դաշինքի ներկայացրած ծրագրի նկատմամբ ձեր ուշադրության, քաղաքացիական ակտիվության ու վերաբերմունքի և, ինչ խոսք, ձեր ներկայացրած բազմաթիվ առաջարկությունների, դիտողությունների, քննարկումային կարևոր խնդիրներ առաջադրելու համար:
Միաժամանակ, հավաստիացնում ենք, որ մինչ այժմ ներկայացված ձեր առաջարկությունների հետ կապված աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, ինչպես շարունակվում է առաջարկությունների ընդունման, համակարգման գործընթացը:
Կարող եք լիովին վստահ լինել, որ այդ առաջարկություններից շատերն արտացոլվելու են Կառավարության առաջիկա գործունեության ծրագրերում:
Սիրելի հայրենակիցներ, նաև դրա համար կարևոր է մեզանից յուրաքանչյուրի անմիջական մասնակցությունը հունիսի 20-ի ընտրություններին, ուստի կոչ ենք անում անպայման մասնակցել քվեարկությանը և իրացնել Հայաստանում նոր և պատասխանատու, կարողունակ և ազգային իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության վերջին քայլին
- Արմեն Գևորգյանը դիմել է համայնքապետերին. Խնդրում եմ՝ դիմանալ և չտրվել գործող իշխանության ճնշումներին
- Արմեն Գևորգյան. Նիկոլի կառավարող խունտան դա թաքցնում է հասարակությունից
- Արմեն Գևորգյան. Նիկոլն ազդանշան է ուղարկում իր թյուրք գործընկերներին
- Արմեն Գևորգյան. Պրոցեսը սկսվել է և այն անշրջելի է
- Արմեն Գևորգյան. Մուրճով լիդերի վարքագծով ու առաջնորդությամբ արագ տեղ ենք զբաղեցնում աֆրիկյան պետությունների շարքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին