Արմեն Գևորգյան. Հայաստանն, այո, ունի նոր վերելքի և հզորացման իրական ներուժ
«Հայաստան» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով այսօր մասնակցում էր Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին, երթի ավարտից հետո Թելագրամի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօրվա հանրահավաքի էներգետիկան և ուժը մեծ հույսեր է տալիս, որ Հայաստանն, այո, ունի նոր վերելքի և հզորացման իրական ներուժ։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր եկել էին հրապարակ հետևելով իրենց խղճի թելադրանքին՝ առանց որևէ պարտադրանքի կամ վարչական ռեսուրսի կիրառման։
Շնորհակալ եմ պետական համակարգի այն բազմահազար ծառայողներին, որոնք աշխատանքից հետո եկան հրապարակ և իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ իրո´ք մտածում են երկրի ապագայի մասին։
Շնորհակալ եմ ոստիկանությանը՝ այսօրվա իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և միջադեպերի բացառման համար։
Բոլորիս մաղթում եմ խաղաղ, արդար և վստահ ընտրական գործընթաց։ Ամեն ինչ լավ է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինքի հանրահավաքին Սիրուշոն հայրենասիրական երգերից հատվածներ կատարեց
- Ռոբերտ Քոչարյան. Ամեն ինչ լավ է լինելու
- Իշխան Սաղաթելյան. Մեր յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու
- Դաշինքում միավորվել են ազգային գաղափարախոսությունը, կամքը, վճռականությունը և ձեր քվեն. Վահե Հակոբյան
- Ռոբերտ Քոչարյան. Մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով
- Հունիսի 20-ից հետո կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ. Գեղամ Մանուկյան
- Դուք այսօր կանգնած եք ոչ թե մեր, Ռոբերտ Քոչարյանի կողքին, այլ, առաջին հերթին՝ պետության, պետականության. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին