3 մլրդ բերելու ենք, մեկ մլրդ-ը տալու ենք՝ ժողովրդի վարկերը փակենք․ Գագիկ Ծառուկյան
Առաջնային խնդիրը երկրի անվտանգությունն է։ Այս մասին Էջմիածնում քարոզարշավի ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Վեց ամիս է ասում եմ, մենք մեր դաշնակցի հետ պետք է փաստաթուղթ ստորագրենք։ Մեզ պետք է պաշտպանի Ռուսաստանը,որ հայ և ռուս զինվորները միասին կարողանան մեր սահմանները պահեն»,- իր ելույթի նախաբանում ասաց Ծառուկյանը։
Անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, Ծառուկյանն ասաց, որ ունենք 2 մլն 178 հազար վարկառու։
«Պետությունը պետք է քայլ կատարի՝ վարկերը մարի,որ մարդիկ կարողանան շնչել։ Բանկիրները թող չվախենան, հանգիստ լինեն։ Գումար բերելու ենք ներդրման համար՝ աշխատեղեր բացելու։ 3 մլդ բերելու ենք, մեկ մլդ-ը տալու ենք ՝ ժողովրդի վարկերը փակենք»,- ասաց Ծառուկյանն ու նշեց, որ գումար են հատկացնելու նաև թոշակների բարձրացման և զոհվածների ընտանիքների համար։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ ասում եմ, իմ ասածին տեր եմ, ժողովուրդ․ Գագիկ Ծառուկյանը Լոռիում է
- Այսօր ունենք 650 հազար ընտանիք, բայց ունենք 2 մլն 187 վարկառու․ Գագիկ Ծառուկյան
- «Մեր զինվորը ռուս զինվորի հետ պետք է ուս-ուսի կանգնած լինի սահմանին»․ Գագիկ Ծառուկյան
- Պետք է ծառը հատվի, նորը տնկվի, դա է զարգացումը․ Գագիկ Ծառուկյան
- Ծառուկյան. Ցանկացած խնդիր գիտեմ, լուծումն էլ գիտեմ
- Գագիկ Ծառուկյան. Բացառված է, որ միանամ «Իմ քայլ»-ի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին