Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» դաշինքի հանրահավաքի մեկնարկին ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ դաշինքի ցուցակի ներկա գտնվող անդամների անունները կարդալու ժամանակ չի հնչել մի մարդու անուն, որի հետ իրենց կյանքը կապել են Հայաստանի հազարավոր քաղաքացիներ:
«Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչայանն այս շենքում նստած հողատուի հրահանգով մոտ կես ժամ առաջ ձերբակալվել է»,- հայտնեց Գեղամ Մանուկյանը և հավելեց, որ բոլորը՝ քննչական մարմինները, դատախազությունն ու ոստիկանությունը պետք է իմանան, որ Փաշինյանին ծառայելու երկու օր է մնացել և դրանից հետո չեն կարողանալու նայել քաղաքացիների աչքերին:
«Հայաստանում գտվող տասնակ հազարավոր քաղաքացիների, արցախյան պատերազմում փրկված բազմահազարանոց ազատամարտիկների անունից պահանջում ենք իրավապահներից շատ արագ ազատ արձակել Արմեն Չարչյանին»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին