Իրանի արտգործնախարար. Ինքնորոշման իրավունքը ժողովրդի կարևորագույն իրավունքն է
Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Ինքնորոշման իրավունքն ամենակարևոր իրավունքներից մեկն է, որը իրանական ժողովուրդը ձեռք բերեց հեղափոխության միջոցով»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը Թուրքիայում է՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար, այս առավոտ քվեարկելուց հետո հայտարարել է. «Հանրապետությունը, հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, և քվեատուփը լավագույն տեղն է սեփական ճակատագիրը և երեխաների ապագան որոշելու, ինչպես նաև երկրի ուղին ճշտելու համար»:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ ով ընտրվում է ժողովրդի կողմից, բոլորի կողմից հարգված է․ «Տա Աստված որ հաջող լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա