Լևոն Քոչարյան. Անելու ենք ամեն ինչ, որ տարիներ անց դուք ձեզ իսկապես հպարտ զգաք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
2018-ին շատերը մասնակցեցին հայտնի իրադարձություններին, ովքեր հիմա զղջում են, կամ չեն խոստովանում, որ մասնակից են եղել:
Ես գիտեմ, որ ունեիք անկեղծ մղում, հավատ, բայց ավաղ եղավ այն ինչ եղավ: Այս իշխանությունները մահ, նվաստացում և աղետ բերեցին մեր երկրին:
Այսօր՝ ժամը 19:00-ին, հրավիրում եմ բոլորին Հանապետության Հրապարակ, մեր թիմի եզրափակիչ հանրահավաքին և խոստանում եմ, որ անելու ենք ամեն ինչ, որ տարիներ անց դուք ձեզ իսկապես հպարտ զգաք, որ այսօր ներկա եք եղել մեր հավաքին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան