«Գելլափ ինթերնեշնլ». «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների մոտ 29 տոկոսը
«Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանն այսօր հրապարակեց նախընտրական քարոզչության հետազոտության 5-րդ փուլի արդյունքները։ Նա խոստովանեց, որ վերջին 11 տարիների ընթացքում իշխանության կողմից նման ճնշումների փորձերի չի ենթարկվել։
«Իրենց հետ կապված ուզում եք ասեք ֆեյքեր, պոակներ, գործիչներ, ինչպես նաև որոշ մեդիաներ ճնշման փորձեր են արել»,-ասաց նա։
Հետազոտությունում ընդգրկված այն հարցին, թե հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններում ո՞ր ուժին կամ դաշինքի օգտին եք քվեարկելու, պատասխանել են այսպես.
«Հայաստան» դաշինք, որի ընտրական ցուցակը ղեկավարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը-28.7 տոկոս
ՔՊ, որի ընտրական ցուցակը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը-25.2 տոկոս
«Պատիվ ունեմ» դաշինք, որի ընտրական ցուցակը ղեկավարում է Արթուր Վանեցյանը-10.8 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, որի ընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը-5.4 տոկոս
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, որի ընտրական ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը-5.2 տոկոս։
Մյուս ուժերը չեն կարողացել հաղթահարել նույնսիկ 3 տոկոսի շեմը։
Հարցվածների 51 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու են ընտրությունների, «ավելի շոը մասնակցելու եմ» պատասխան տվել են հարցվածքների 11.4 տոկոսը, «ավելի շուտ չեմ մասնակցելու» պատասխանն ընտրել են 13.8 տոկոսը, «միանշանակ չեմ մասնակցելու»՝ 22.9 տոկոսը։ 0.7 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա