ՄԱԿ-ը նախազգուշացրել է վերահաս համաճարակի մասին, որի դեմ պատվաստանյութ չկա
Երաշտի նման թաքնված գլոբալ խնդիրը կարող է վերաճել հաջորդ համաճարակի, եթե երկրները շտապ քայլեր չձեռնարկեն՝ կլիմայի արտակարգ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, գրում է Ria-ն։
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ առնվազն մեկ ու կես միլիարդ մարդ արդեն տուժել է երաշտից 21-րդ դարում, իսկ տնտեսական վնասը գնահատվում է 124 միլիարդ դոլար: Փորձագետների կարծիքով, կորուստների ճշգրիտ չափը բազմակի անգամ ավելին է։
«Երաշտը մոտակա համաճարակն է, և դրա դեմ պատվաստանյութ չկա: Հաջորդ մի քանի տարիներին աշխարհի մեծ մասը կապրի ջրի սակավության հետ և պահանջարկը կգերազանցի մատակարարումը», - ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ աղետների ռիսկի նվազեցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մամի Միձուտորին:
Շատերը կարծում են, որ երաշտը ազդում է միայն Աֆրիկայի անապատային շրջանների վրա, բայց այժմ այն տարածված է, և դարի վերջում գրեթե բոլոր երկրները դա կզգան այս կամ այն ձևով:
Բնակչության աճը նույնպես նպաստում է այս գործընթացին, ասվում է զեկույցում:
«Մարդիկ 5000 տարի երաշտի պայմաններում են ապրել, բայց հիմա մենք այլ բան ենք տեսնում», - շեշտել է ՄԱԿ-ը:
Կլիմայի փոփոխության արդյունքում տեղումների փոփոխությունները նշվում են որպես երաշտի հիմնական խթան, բայց ջրի անարդյունավետ օգտագործումը և ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության արդյունքում հողերի դեգրադացումը նույնպես կարևոր դեր են խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան