Մայր Աթոռ. Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, հորդորում ենք իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել նրան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին։
«Մամուլից տեղեկացանք, որ ձերբակալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն տիար Արմեն Չարչյանը՝ նույն կենտրոնում տեղի ունեցած հանդիպման հայտնի ձայնագրության փաստի հիմքով:
Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն: Ուստի, հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող և իրավունքները ոտնահարող գործողություններից»,- նշված է Մայր Աթոռի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Գեղամ Մանուկյան
- Պրոֆեսոր Արմեն Չարչյանը ձերբակալվել է․ Արամ Վարդևանյան
- Արմեն Չարչյան. Պետք է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր, ռազմավարություն
- Արմեն Չարչյան. Իշխանությունը երեք տարում ձևավորեց միայն ապազգային գաղափարախոսություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին