Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանել է Ադրբեջանի մեղադրանքներին
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ ինքը դեռ պաշտոնական տեղեկություն չի ստացել միջազգային հետախուզում հայտարարվելու մասին: Նրա խոսքով՝ իր դեմ Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են և չի վախենում հետևանքներց:
Հիշեցնենք, որ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին: Գերատեսչությունը պնդում է, որ 2001-2021թթ. ընթացքում այդ անձինք իբր խոշոր տրամաչափի ռազմական հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր են ուղարկել Հայաստան, «այնտեղից էլ Արցախի Հանրապետություն և Ադրբեջանի հարակից շրջաններ»:
«Ադրբեջանի դատախազությունը կարող է ցանկացած բան հայտարարել, դա ինձ չի անհանգստացնում: Ավելի լավ կլինի, եթե նրանք գործ ունենան Արցախում մարդու իրավունքները ոտնահարող իրենց քրեական հանցագործներով: Իսկ այն, ինչ նրանք հորինել են, անհեթեթություն է և ինձ չի անհանգստացնում: Ինձ համար դա ծիծաղելի է: Ես անմեղ եմ և իմ հետ նման խնդիրներ չեն կարող լինել»,-ասաց Աբրահամյանը:
Նա շեշտել է, որ ինքը դեռ ոչ մի ծանուցում կամ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Բաքվի քայլերի վերաբերյալ:
«Բայց երբ ստանանք, փաստաբանները կզբաղվեն դրանցով»,-ասել է Աբրահամյանը:
Նրա խոսքերով, այս դեպքում ինքն է մտադիր դիմել միջազգային դատարաններ և պահանջելու, որ հետաքննեն Արցախում կատարված Ադրբեջանի ռազմական հանցագործությունները:
«Հուսով եմ, որ կգա ժամանակ, երբ հենց իրենց կդատեն»,-ասել է Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա