Վանեցյանը ներկայացրեց հաղթանակից հետո՝ վեց ամսվա ընթացքում իրենց առաջնահերթ անելիքները
«Քարոզչության ընթացքում բոլոր հանդիպումներում մեր դաշինքն արժանացել է քաղաքացիների ջերմ ընդունելության, եղել են անկեղծ հարցադրումներ, մտքերի ու մտահոգությունների փոխանակումներ, որոնք հնարավարություն են տվել առավել մեծ վստահությամբ ու բարձր պատասխանատվությամբ կպնել գործի»,- իր տեսաուղերձում նշում է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն՝ ամփոփելով արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։
Նրա խոսքով, դաշինիքի «Կպնենք գործի» կարգախոսը լավագույն բնորոշումն է այն իրավիճակի, որի մեջ գտնում է Հայաստանը, և որտեղից պարտավոր են անհապաղ ելքեր գտնել։
«Այո, պետք է ուղղենք մեր մեջքը, կպնենք գործի, որ ապրենք, ապրեցնենք մեր երկին ու ժողովրդին ու թանկ գնով ձեռք բերված մեր պետականությունը»,- ասում է Վանեցյանը։
Նա ցավով նշում է, որ վերջին տարիներին իրենց բոլոր կանխատեսումներն ու մտահոգություններն իրականություն են դարձել։
«Ապաշնորհ, դավաճանական հակումներով օժտված կապիտուլյանտ իշխանությունները կոլապսի ու փլուզման եզրին են հասցրել մեր պետությունը։ Հայաստանի ու Արցախի բնակիչները կապիտուլյանտների պատճառով առերեսվել են ահռելի պրոբլեմների հետ, ամբողջությամբ փլուզվել են մեր անվտանգային համակարգերը, փոշիացվել ու գետնին են հավասարեցվել տարիներով կառուցված պաշտպանական համակարգերը, զրոյացվել է պետական կառուցվածքների դերն ու նշանակությունը, խայտառակության աստիճանի է հասցվել Հայաստանի արտաքին հեղինակությունը. Պատվազրկվել ու նսեմացվել են հայի միջազգային համբավն ու համընդհանուր հարգանքը, հոգեվարքի մեջ են դրել տնտեսական զարգացման մեր ողջ պոտենցիալը»,- ասում է Վանեցյանը։
Նա ընդգծում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները, որոնք ունեն գիտելիք, փորձ, կառավարման հմտություններ, իրավունք չունեն ձեռքները ծալած նստել, հանդուրժել ապազգային երևույթների ներկայությունը։
«Այժմ եկել է մեր հերթը՝ տեր կանգնելու, վերականգնելու, վերապրեցնելու և կառուցելու ապահով և անվտանգ Հայաստանն ու Արցախը»,- նշում է նա։
Վանեցյանն ուղերձում ներկայացնում է այն առաջնահերթ անելիքների մասին, որը դաշինքը ներկայացնելու է հաղթանակից հետո՝ վեց ամսվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ ծանր և դժվարին աշխատանք է սպասվում՝ երկիրը ծնկած վիճակից կրկին ոտքի կանգնեցնելու համար․ Սերժ Սարգսյան
- «Պատիվ ունեմ». Վերջին այցելությունը «Նիկոլի չարի թանգարան»
- Արթուր Վանեցյան. Վաղը չէ մյուս օրը եկեք, դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները
- Արթուր Վանեցյան. Ուսապարկերի ժամանակաշրջանն արդեն պատմություն է
- Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ծնողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան