Վարդան Ոսկանյան. Այդ դժոխք մեր ազգին ու պետությանը տարել է հենց կապիտուլյանտը
Իրանագետ, ԵՊՀ դոցենտ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Պարտվողական վարչախմբի հոգեվարքի հանրահավաքի ժամանակ կապիտուլյանտը կրկին խոսեց այն մասին, որ մենք անցել ենք դժոխքի միջով։
Այո՛, և այդ դժոխք մեր ազգին ու պետությանը տարել է հենց ինքը, քանի որ նեռն ունակ է «առաջնորդելու» միայն դժոխք և ոչ մի այլ տեղ։
Ուստի, հունիսի 20-ին, Աստված մի արասցե, այս նեռին ձայն տվողը ձայն է տալու Հայաստանի՝ կրկին դժոխքում հայտնվելուն, որը չի կարելի անել ոչ մի պարագայում, ոչ մի պատճառաբանությամբ, ոչ մի տրամաբանությամբ։
Մենք աներկբայորեն ու հաստատակամորեն հավատում ենք հարությանը, և Հայաստանը կրկին հարություն է առնելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան